Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանի ներքաղաքական դաշտում Սահմանադրության փոփոխության շուրջ ծավալվող զարգացումները մտնում են վճռորոշ փուլ։ Իշխանությունների այն հայտարարությունների ֆոնին, թե ամեն ինչ արվելու է խորհրդարանական ընդդիմությունից անհրաժեշտ վեց ձայնը ստանալու ուղղությամբ՝ լինի դա քաղաքական բանակցությունների, թե տարբեր տեսակի ճնշումների միջոցով, ընդդիմադիր դաշտից հնչում են կտրուկ և աներկբա պատասխաններ։

Այս համատեքստում, ընդդիմադիր շրջանակների գնահատմամբ, իշխանությունը գնաց անգամ «իրավական» ռեպրեսիաների ճանապարհով Սամվել Կարապետյանի նկատմամբ, երբ տնային կալանքի մեջ գտնվող գործչին ձերբակալելու և մեկ ամսով կալանավորելու որոշում կայացվեց, ինչին նախորդել էին նոյեմբերի 5-ին Քննչական կոմիտեի քննիչների կողմից իրականացված խուզարկությունները նրա և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։ Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը տեղի ունեցողը որակել է որպես քաղաքական հետապնդում, իսկ ընդդիմադիր դաշտում այս քայլը ուղղակիորեն կապում են սահմանադրական փոփոխությունների՝ արտաքին պարտադրանքով պայմանավորված գործընթացի դեմ պայքարելու նրա պատրաստակամության հետ։ Սակայն կալանավորումից հետո «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանում լրագրողների հետ զրույցում փաստացի վերջակետ է դրել այս հարցին՝ հայտարարելով, որ իրենց քաղաքական ուժը թույլ չի տալու Սահմանադրության փոփոխությունը՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ ինքը կմնա կալանքի տակ։ Այսպիսով, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդը հստակ արձանագրում է, որ իշխանության պահանջած ձայները չեն տրվելու, և որևէ գործարք բացառված է։

 Նույնքան կոշտ և անզիջում դիրքորոշում ունի նաև խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը։ Չնայած «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը նույնպես գտնվում է կալանքի տակ, այս փուլում հրապարակային խոսքով հանդես գալու հնարավորություն չի ունեցել, խմբակցության ներկայացուցիչներն իրենց հայտարարություններում հստակ շեշտել են, որ բացառվում է որևէ զիջում իշխանություններին սահմանադրական փոփոխությունների հարցում։

 Այսպիսով, խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ հենց սկզբից փակում են թեման և իշխանությանը չեն թողնում խորհրդարանական մանևրների կամ կուլիսային պայմանավորվածությունների որևէ հնարավորություն։ Ստեղծված իրավիճակում, երբ սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ ձայների ապահովումը դառնում է անիրատեսական, իշխանության օրակարգում փաստացի մնում է իր իսկ քննարկած մյուս սցենարը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու հարցը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ» Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ» Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ» Տեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալություն «Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրը Ինչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանը Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետր Նոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելու Մինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնել Անձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ» «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ» Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ» Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ» Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ» Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի Զինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնություն Արսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկել Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»
Ամենաընթերցվածները