Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Չինական Շենժեն քաղաքն այս օրերին դառնում է համաշխարհային պատմության վճռորոշ հասցե. այնտեղ սկսվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի ու Սի Ծինփինի հանդիպումները: Միջազգային մամուլը Շենժենն արդեն իսկ «Յալթա-2» է անվանում ու զուգահեռներ տանում 1945 թվականի Մեծ եռյակի պատմական հանդիպման հետ: Քաղաքագիտական շրջանակներում նշվում է, որ եթե 81-ամյա վաղեմության Յալթայի հանդիպումը գործող աշխարհակարգի ծնունդն էր, որն այսօր փլուզվել է, ապա Շենժենի գագաթնաժողովը կարող է դնել նոր՝ բազմաբևեռ աշխարհի հիմքը՝ ձևավորելով Վաշինգտոն-Մոսկվա-Պեկին նոր եռանկյունին, որտեղ գերտերությունները քննարկելու են համաշխարհային օրակարգի առանցքային հարցերը՝ միջուկային զենքի կրճատումից ու Իրանի շուրջ զարգացումներից մինչև ուկրաինական կարգավորում և տարածաշրջանային անվտանգություն:

Միջազգային հարաբերությունների այս պատմական բեկման ֆոնին՝ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական վերջին դրսևորումները վկայում են, որ պաշտոնական Երևանում ևս որոշակիորեն զգում են գլոբալ քաղաքական քամիների ուղղության փոփոխությունը: Այն շրջադարձային հռետորաբանությունն ու դեպի Մոսկվա արվող զգուշավոր քայլերը, որոնք նկատվում են վերջին շրջանում, քաղաքական վերլուծաբանների գնահատմամբ, դժվար է դիտարկել զուտ որպես պլանային դիվանագիտական ակտիվություն: Ավելի հավանական է, որ Երևանում սկսել են գիտակցել՝ երկարատև միակողմանի աշխարհաքաղաքական նախապատվությունների ժամանակաշրջանն ավարտվում է, և գերտերությունների միջև կայանալիք մեծ գործարքների արդյունքում Հարավային Կովկասը կարող է հայտնվել բոլորովին այլ իրողությունների կենտրոնում:

Ըստ միջազգայնագետների դիտարկումների, «Յալթա-2»-ի տրամաբանությամբ ընթացող գլոբալ վերաբաժանման համատեքստում ռազմավարական և աշխարհագրական գործոնները թելադրում են հստակ օրինաչափություններ: Քանի որ գերտերությունները ձգտում են հստակեցնել իրենց կենսական շահերի սահմանները՝ փոխադարձ զիջումների և հավասարակշռության հասնելու նպատակով, չափազանց բարձր է հավանականությունը, որ Հայաստանը վերստին դիտարկվի որպես ռուսական ազդեցության և պատասխանատվության գոտու մաս: Այս սցենարի իրագործման դեպքում արևմտյան կենտրոնները, առաջնորդվելով սեփական գլոբալ առաջնահերթություններով և այլ տարածաշրջաններում ձեռք բերված պայմանավորվածություններով, կարող են փաստացի փակել հայկական ուղղությամբ իրենց ակտիվ ներգրավվածության էջը՝ Երևանին թողնելով տարածաշրջանային իրական ուժային կենտրոնների հետ առերեսվելու հրամայականի առջև:

Նման զարգացումը Հայաստանի համար ստեղծում է չափազանց բարդ ու զգայուն իրավիճակ: Երկար ժամանակ վարված քաղաքականությունը, որն ուղեկցվում էր դաշնակցային հարաբերությունների սառեցմամբ և կտրուկ հայտարարություններով, խորը հետք է թողել երկկողմ վստահության վրա: Եթե գլոբալ պայմանավորվածությունների արդյունքում Ռուսաստանը վերահաստատի իր առանցքային դերակատարումը տարածաշրջանում, ապա պաշտոնական Երևանը ստիպված է լինելու լուրջ և առարկայական բացատրություններ տալ նախորդ տարիների քաղաքական կուրսի վերաբերյալ: Այդ պարագայում զուտ դիվանագիտական ժեստերն ու բարեկամական մթնոլորտի մասին հայտարարությունները բավարար չեն լինի. տարածաշրջանի «վերահսկողի» կարգավիճակը վերականգնող կողմը պահանջելու է հստակ, չափելի քայլեր և ռազմավարական երաշխիքներ:

Թեև Հայաստանի իշխանությունները մշտապես պնդել են, որ իրենք փորձում են արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիա իրականացնել՝ երկրի ինքնիշխանության ամրապնդման և անվտանգային ռիսկերի նվազեցման նպատակով, ռեալ պոլիտիկի դաժան իրողությունները ցույց են տալիս, որ միջազգային հարաբերություններում ամեն ինչ այդքան ռոմանտիկ ու հեքիաթային չէ: Փորձագիտական շրջանակների գնահատմամբ, աշխարհաքաղաքական կոշտ բախումների փուլում նման պատկերացումներն ու հայտարարություններն ավելի շատ քաղաքական դիլետանտիզմի են նմանվում, քան իրատեսական ռազմավարության: Պատմական փորձը բազմիցս ապացուցել է, որ նմանատիպ իրավիճակներում գերտերությունների միջամտությունները վերջնարդյունքում լինում են շատ ավելի կոպիտ ու ցավոտ, քան կարող է թվալ առաջին հայացքից: Հետևաբար, աշխարհի նոր բաժանումից հետո չի բացառվում, որ տարբեր ազդեցության գոտիներում հայտնված փոքր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի ուղղությամբ լինելու են ուղղակի և կոշտ միջամտություններ, և հայ ժողովուրդը ստիպված է լինելու վճարել՝ վերջին տարիների չհաշվարկված արտաքին քաղաքականության քաղաքական ու տնտեսական գինը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ» Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ» Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ» Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ» Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ» Տեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալություն «Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրը Ինչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանը Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետր Նոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելու Մինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնել Անձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ» «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ» Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ» Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ» Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ» Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի Զինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնություն Արսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկել
Ամենաընթերցվածները