Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան իրականության մեջ խոշոր բիզնեսի և քաղաքականության սերտաճումը վաղուց դարձել է համակարգային երևույթ։ Խոշոր կապիտալի տերերի համար քաղաքականություն մտնելն ու իշխանության մաս կազմելը ոչ թե գաղափարական ընտրություն է, այլ սեփական բիզնեսի անվտանգության, արտոնությունների և հարմարավետության ապահովման ամենակարճ ճանապարհը։ Ավելին՝ բիզնես-էլիտան հազվադեպ է կապվում որևէ կոնկրետ քաղաքական ուժի կամ արժեհամակարգի հետ. յուրաքանչյուր իշխանափոխությունից հետո տեղի է ունենում պարզ «գլխարկափոխություն», որի նպատակը մեկն է՝ պահպանել կուտակած կապիտալն ու շարունակել նոր բարձունքներ գրավել նոր կառավարիչների հովանու ներքո։

Իշխանությունների՝ տարիներ շարունակ անսասան ամրանալու և վերարտադրվելու գլխավոր պատճառներից մեկը երկրում սկզբունքային դիրքորոշում ունեցող առանցքային գործիչների սուր պակասն է։ Հասարակության շարժիչ ուժը համարվող շերտերի՝ խոշոր բիզնեսի, մտածող էլիտայի և քաղաքական դեմքերի միայն մի փոքր հատվածն է պատրաստ վտանգի տակ դնել սեփական բարեկեցությունը՝ հանուն ազգային ու պետական շահի պաշտպանության։ Մեծամասնությունը նախընտրում է հարմարվողականության ու գործարքի ճանապարհը՝ դառնալով ցանկացած իշխանության հենարանը։ Այս երևույթի ամենացայտուն օրինակներից մեկը «ՍԱՍ Գրուպի» հիմնադիր, նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանի (հանրությանը հայտնի որպես «ՍԱՍ-ի Արտակ») քաղաքական ու տնտեսական ուղին է։ «Հակակոռուպցիոն ազգային նախաձեռնության» (aniarm.info) իրականացրած ուսումնասիրությունն ու հրապարակած փաստերը մանրամասն ցույց են տալիս, թե ինչպես է նախկին իշխանության ֆինանսական հենարաններից մեկը 2018 թվականից հետո վերածվել գործող իշխանության «համեղ գործընկերոջ»։

Արտակ Սարգսյանի բիզնեսը ձևավորվել է դեռևս 1990-ականներին. 1997-ին բացված առաջին շուրջօրյա ՍԱՍ սուպերմարկետը տարիների ընթացքում վերածվեց խոշոր առևտրային ցանցի՝ ընդլայնվելով նաև Հայաստանից դուրս և կապեր հաստատելով Կիպրոսում, Բրիտանական Վիրջինյան կղզիներում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Վրաստանում գրանցված կառույցների հետ։ Բիզնեսի աճին զուգահեռ՝ 2004 թվականից Սարգսյանը մուտք գործեց քաղաքականություն՝ անցնելով մի քանի կուսակցությունների միջով՝ «Օրինաց երկրից» և Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցությունից» մինչև «Գործարար» պատգամավորական խումբ և Հանրապետական կուսակցություն։ 2012-ին նա կրկին պատգամավոր դարձավ ՀՀԿ-ով, սակայն խորհրդարանում հինգ տարի այդպես էլ ելույթ չունեցավ։ 2017 թվականին նա հայտնվեց ընտրական սկանդալի մեջ, բայց նրա նկատմամբ հարուցված քրեական գործը 2017 թվականի սեպտեմբերի 8-ին կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։

2018 թվականի իշխանափոխությունը լավագույնս ցույց տվեց խոշոր բիզնեսի հարմարվողականության մեխանիզմը։ Նիկոլ Փաշինյանը, որը դեռ 2017-ին անձամբ էր խիստ պարզաբանումներ պահանջում ՍԱՍում տեղի ունեցած ընտրական պատմության վերաբերյալ, իշխանության գալուց հետո փոխեց իր դիրքորոշումը։ Իր հերթին Արտակ Սարգսյանը քվեարկեց Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու օգտին, լքեց ՀՀԿ-ն, աջակցեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին և 2019 թվականի մայիսին հայտարարեց, որ նոր իշխանությունների հետ միշտ էլ լավ հարաբերություններ է ունեցել։ Նույն շրջանում «ՍԱՍ Գրուպի» կազմում գործող «ՍԱՍ Սուիթ» ընկերությունը 1 միլիոն 688 հազար դրամ փոխանցեց «Ժպիտների քաղաք» հիմնադրամին՝ արժանանալով «համեղ գործընկեր» անվանմանը։ Իսկ 2026 թվականի ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ գործարարների նախաճաշին Արտակ Սարգսյանը կրկին ներկա էր՝ Սամվել Ալեքսանյանի կողքին։

Արտակ Սարգսյանի օրինակը փաստում է, որ քանի դեռ երկրում գերակայում է հարմարվողականության մշակույթը, իսկ սկզբունքային դիրքորոշումը զիջում է նեղ խմբային ու բիզնես շահերին, «ջերմոցային պայմաններ» միշտ կլինեն միայն իշխանությանը սերտաճող բիզնեսի համար՝ անկախ նրանից, թե ով է գտնվում իշխանության ղեկին։ Իսկ եթե որևէ գործարար համարձակություն է ունենում տրամագծորեն հակառակ դիրքորոշում հայտնել, անմիջապես հայտնվում է թիրախում և լուրջ խնդիրներ է ունենում իր բիզնեսում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 2 անգամ
Լրահոս
«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ» Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ» Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ» Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ» Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ» Տեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալություն «Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրը Ինչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանը Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետր Նոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելու Մինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնել Անձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ» «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ» Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ» Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ» Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ» Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի Զինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնություն
Ամենաընթերցվածները