Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ուղղությամբ գիշերային զանգվածային հարվածի ժամանակ Լեհաստանի տարածքում ընկել է ռուսական երկու հրթիռ և, ենթադրաբար, ռեակտիվ շարժիչով անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

Նրա խոսքով՝ տուժածներ չկան, հաղորդումներ չեն ստացվել կարևոր ենթակառուցվածքներին պատճառված վնասների մասին։

Նախարարի տեղեկացմամբ՝ Х-101 հրթիռն ընկել է Նովի Լիպովեցում, մյուս հրթիռը՝ Ռուդնիկ-Նադ-Սանեմում, իսկ Մոլոդիչ բնակավայրում ընկել է, ենթադրաբար, ռեակտիվ շարժիչով ԱԹՍ։

Կոսինյակ-Կամիշը Ուկրաինայի ուղղությամբ գիշերային հարձակումն անվանել է պատերազմի սկզբից ի վեր ամենազանգվածայիններից մեկը, իսկ Լեհաստանի օդային տարածքի խախտումը՝ «Ռուսաստանի հերթական սադրանք»։

Միաժամանակ Նովա Դեմբայում՝ այն շրջանի հարևանությամբ, որտեղ գործողություններ են իրականացրել Լեհաստանի ռազմաօդային ուժերը, նախատեսված էին Ուկրաինային աջակցող երկրների՝ այսպես կոչված «Կամեցողների կոալիցիայի» զորավարժությունները։

«Թե՛ զորավարժությունները, թե՛ դրանցում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Բալթյան երկրների պաշտպանության նախարարների, ինչպես նաև ութ գլխավոր շտաբների պետերի, այդ թվում՝ մեր առանցքային դաշնակից երկրների ներկայացուցիչների ներկայությունը հիմք են տալիս ենթադրելու, որ այս իրադարձությունները պատահականորեն չեն համընկել», – ասել է Կոսինյակ-Կամիշը։

Նույն մամուլի ասուլիսի ժամանակ գեներալ Իրենեուշ Նովակը հայտնել է, որ լեհ զինվորականները երկրի սահմանին արձանագրել են 11 օբյեկտ, որոնք կարող էին մուտք գործել երկրի օդային տարածք։ Ի վերջո, դրանցից երեքը հատել են սահմանը։

Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հրավիրել էր կառավարության արտահերթ նիստ՝ հայտնելով երկրի օդային տարածքի խախտման մասին։

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Լեհաստանը մի քանի անգամ հայտնել է, որ հրթիռներ կամ այլ թռչող սարքեր են մուտք գործել իր օդային տարածք կամ ընկել երկրի տարածքում։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Վարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց են Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս են Տարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ» Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ» Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ» Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ» «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ» Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ» Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ» Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ» Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ» Տեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալություն «Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրը Ինչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանը Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետր Նոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելու Մինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնել Անձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ» «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»
Ամենաընթերցվածները