300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմիններում ձևավորվել է մի համակարգ, որտեղ օրենքի խախտումը ոչ թե պատժվում է, այլ վերածվում է շահավետ ներդրման։ Վճարել 300 հազար դրամ վարչական տուգանք և դրա դիմաց ստանալ հարյուրավոր միլիոնների հասնող պետական պատվերներ. սա այսօրվա համայնքային գնումների չգրված բանաձևն է, որտեղ հարկատուների միջոցները բաշխվում են յուրայինների և ընտանիքի անդամների միջև՝ իրավապահ համակարգի լուռ համաձայնության ներքո։

Այս արատավոր շղթայի մասշտաբներն ու գործողության մեխանիզմները հերթական անգամ բացահայտվեցին Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Իրինա Յոլյանի ելույթում։ Ինչպես նշեց պատգամավորը, խոսքը ոչ թե եզակի չարաշահումների, այլ խորքային համակարգային երևույթի մասին է, որին իրավական ընթացք տալու փոխարեն գործադիր իշխանությունը դիմում է քաղաքական ճնշումների՝ հորդորելով համայնքապետերին դատական հայցեր ներկայացնել ահազանգողի դեմ:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ պետական միջոցների վատնման փաստերն ուսումնասիրելու փոխարեն պետական մեքենան լծվում է խնդիրը բարձրաձայնողներին լռեցնելու գործին։

Փաստերը, սակայն, խոսում են համակարգային հովանավորչության մասին։ Թալին համայնքում հեղուկ և սեղմված գազի մատակարարման 15 միլիոն 714 հազար դրամի մրցույթներում հաղթող է ճանաչվել համայնքապետ Տավրոս Սափեյանի հորը և հորեղբորը պատկանող «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տուգանվելուց հետո անգամ ընկերությունը շարունակել է մասնակցել ու հաղթել տենդերներում։ «Փաստորեն համայնքի ղեկավարը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տուգանքի ՀԴՄ կտրոնը ձեռքին որոշել է ինձ դատի տալ», - ընդգծեց Յոլյանը։

Նույն ձեռագիրն է նաև Արտաշատում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամը շահել է 723 միլիոն դրամի ճանապարհաշինական ծրագրեր։ Այստեղ ևս հանձնաժողովը տուգանել է համայնքապետին, իսկ դատարանը հաստատել է շահերի բախումը, սակայն դա չի խանգարել, որ համայնքի ղեկավարը, ինչպես պատգամավորը ձևակերպեց, «ՀԴՄ կտրոնը և դատարանի արդեն կայացված վճիռը ձեռքին» դատի տա պատգամավորին։ Սիսիանում պատկերն առավել ընդգրկուն է. համայնքապետ Հովսեփ Առաքել յանի ծնողներին պատկանող «Առաքել» ՍՊԸ-ի հետ կնքվել է 56,9 միլիոն դրամի, իսկ ընդհանուր առմամբ ընտանիքի անդամների հետ՝ 85 միլիոն դրամի պայմանագիր։

Այս դեպքերը բացահայտում են պետական վերահսկողության իսպառ բացակայությունը։ Ստացվում է՝ երբ պետությունը արտաքին պարտքեր է կուտակում և չնչին չափով է բարձրացնում թոշակները, համայնքներում նույն փողոցը տարին մի քանի անգամ անորակ ասֆալտապատվում է պաշտոնյաների մերձավորներին պատկանող ընկերությունների կողմից։ Գործող օրենսդրական բացերը թույլ են տալիս պաշտոնյաներին շրջանցել արգելքները՝ վճարելով չնչին տուգանքներ։ «Չնայած այս դեպքում ոչ թե փող են տալիս ու խախտում են, այլ ջեքփոթ են շահում, ինչո՞ւ չէ, 300 հազար կարող են վճարել, 700 միլիոն դրամ ջեքփոթ շահել և տենդերների մասնակցել», - նշեց Յոլյանը։

Քանի դեռ իրավապահ մարմինները նախընտրում են չնկատել ընտանեկան տենդերների և անորակ կատարողականների փաստերը, իսկ իշխանական վերնախավը զբաղված է քննադատողների դեմ առցանց արշավներ խրախուսելով ու դատական հայցեր հրահրելով, համայնքային բյուջեները կշարունակեն մնալ նեղ խմբային շահերի սպասարկման աղբյուր։ Պետական միջոցների այսպիսի բաշխումը ոչ թե առանձին պաշտոնյաների սայթաքում է, այլ կառավարման համակարգի խորքային ճգնաժամի ուղիղ հետևանք, որի գինը վճարում է հասարակությունը՝ վատթարացող ենթակառուցվածքների և աճող պետական պարտքի տեսքով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Սպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղում Թեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը» 13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնի Ֆիննական ծոցում հրդեհ է բռնկվել ռուսական «Սպարտա II» բեռնանավի վրա Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ» 300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ» Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Վարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց են Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս են Տարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ» Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ» Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ» Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ» «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ» Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ» Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ» Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»
Ամենաընթերցվածները