Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն բորբոքված է: Նորից, կրկին, վերստին: Դա նկատելի է անզեն աչքով ու... ականջով: Անկանոն շարժումներ է անում, ոչ միայն ընդդիմության, այլ նաև լրագրողների վրա է հարձակվում՝ իրեն բնորոշ բառամթերքով...

Մեծ է գայթակղությունը նշելու, թե Փաշինյանի այդ բորբոքվածությունը գալիս է մերժվածության գիտակցումից, կամ պայմանավորված է հանրային դժգոհությամբ, ընդհանուր ներհասարակական տրամադրություններով: Դա, իհարկե, կա , ու հնարավոր է, որ Փաշինյանը նաև դրանից է նեղվում: Բայց, կարծում ենք, այս փուլում ու այս կարգի նյարդայնության առաջնային պատճառը դա չէ: Մեր ու նաև մի շարք փորձագետների կարծիքով, նրա այս օրերի պահվածքը հիմնականում պայմանավորված է այլ գործոններով: Եթե ավելի պարզ, ապա՝ Փաշինյանի նյարդայնության գրգիռները դրսից են գալիս: Ըստ որում, ոչ մեկ տեղից:

Կա զգացողություն, որ Փաշինյանին տրված է վերջնաժամկետ, նա ժամանակ չունի և հայտնվել է ցայտնոտի մեջ: Հիմա՝ ավելի մանրամասն: Մի կողմից՝ Ադրբեջանն ու Թուրքիան են պարտադրում կատարել ստանձնած հանձնառությունները, լինի՝ Սահմանադրության փոփոխություն թե այլ զիջումներ (ենթադրելի է, որ ոչ բոլորն են բարձրաձայնվում):

Մյուս կողմից՝ Ռուսաստանն է չափազանց հստակ ու խիստ դրել հարցերը, հատկապես՝ «ԵՄ թե ԵԱՏՄ» ընտրությունը: Բացի «հարցեր դնելուց», Մոսկվան որոշակիորեն ցույց է տալիս կոնկրետ ու կոշտ քայլերի դիմելու իր պատրաստականությունը: Մի խոսքով՝ պարզ ասում են, որ կատակ չեն անում, ու, այսպես կոչված, «շուստրիական» հնարքներն այլևս չեն անցնում:

Եվրոպայի հետ էլ հարաբերությունների վիճակը այնքան փայլուն չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Եվրամիության ներկայիս ղեկավարներին Հայաստանը հետաքրքիր է միայն որպես Ռուսաստանի հետ հակադրվելու, Ռուսաստանին «վատություն անելու» միջոց: Ու քանի դեռ Փաշինյանը երկկողմանի «խաղեր է տալիս», կորցնում է նաև Բրյուսելի ու ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքների բարյացակամությունը:

Դեռ չենք խոսում Իրանի հետ հարաբերությունների և իրանական իշխող վերնախավում առկա դժգոհությունների մասին, որ արտահայտվում են իրենց «քթի տակ» ամերիկա-թուրքական նախագիծ իրականացնելու հետ կապված...

Ըստ փորձագետների, Փաշինյանը շատերին է ինչ-ինչ բաներ խոստացել, նաև նման հանձնառությունների հաշվին աջակցություն ստացել՝ իր իշխանությունը պահելու համար, բայց, ահա, եկել է արտաքին «շահառուներին» պատասխանելու ժամանակը: «Պարտատերերը» շտապեցնում են: Իսկ ժամանակ չկա...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Սպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղում Թեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը» 13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնի Ֆիննական ծոցում հրդեհ է բռնկվել ռուսական «Սպարտա II» բեռնանավի վրա Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ» 300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ» Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Վարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց են Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս են Տարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ» Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ» Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ» Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ» «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ» Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ» Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ» Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»
Ամենաընթերցվածները