Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանի ներքաղաքական օրակարգում սուր քննարկումների առարկա է դարձել Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանական ընդդիմությանն ուղղված առաջարկը՝ կապված նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու գործընթացի հետ։

Առաջարկի առանցքն այն է, որ Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու համար իշխանությանը անհրաժեշտ է ընդդիմության աջակցությունը՝ մասնավորապես վեց պատգամավորի ձայն։ Այդ աջակցության դիմաց Փաշինյանը ներկայացնում է երկու հնարավոր սցենար. եթե հանրաքվեի արդյունքում ժողովուրդը «ոչ» ասի Սահմանադրության նախագծին, ապա ինքը հրաժարական կտա վարչապետի պաշտոնից, իսկ եթե ժողովուրդը «այո» ասի, ապա ինքը գործընթացը կհասցնի ավարտին և հետագա ընտրություններին այլևս չի առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։

Իրականում այս առաջարկը քաղաքական գործարքի փորձ է, որը միտված է ընդդիմության ձայներով հանրաքվեի անցկացման իրավական արգելքը հաղթահարելուն։ Նույնիսկ եթե մի պահ ընդունենք, որ Փաշինյանը լիովին անկեղծ է և ցանկացած ելքի դեպքում ճշգրտորեն կատարելու է իր խոստումը, դա բոլորովին չի նշանակում իշխանափոխություն։ Հայաստանի խորհրդարանական կառավարման համակարգում գործադիր իշխանության ձևավորումն ուղղակիորեն կախված է Ազգային ժողովում ուժերի հարաբերակցությունից։ Հետևաբար, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա կամ չառաջադրվի, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պահպանի խորհրդարանական մեծամասնությունը, ապա նոր վարչապետին ընտրելու իրավունքը մնալու է նույն քաղաքական ուժին։

Նման պայմաններում տեղի կունենա միայն պաշտոնատար անձի ձևական փոխատեղում, մինչդեռ իշխող կուսակցությունը, նրա քաղաքական կուրսը և կուսակցության առաջնորդի ազդեցության լծակները կմնան անփոփոխ։ Փաշինյանը խոսում է միայն իր հեռանալու, այլ ոչ թե իր ղեկավարած թիմի՝ իշխանական լծակներից հրաժարվելու մասին։ Լինելով իշխող կուսակցության առաջնորդ՝ նա կարող է պահպանել լիարժեք քաղաքական վերահսկողություն նոր ընտրված վարչապետի և կառավարության վրա՝ փաստացի շարունակելով ղեկավարել երկիրը, բայց ազատվելով ուղղակի պաշտոնեական պատասխանատվությունից։

Այսպիսով, սա ընդդիմությանն ուղղված հերթական քաղաքական խայծն է, որով փորձ է արվում համակարգային խնդիրը ներկայացնել որպես մեկ անձի հարց։ Առանց խորհրդարանական մեծամասնության փոփոխության՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը կտա ոչ թե ամբողջական իշխանափոխություն, այլ նույն քաղաքական թիմի վերարտադրությունն ու կառավարման շարունակականությունը նոր վարչապետի դեմքով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 3 անգամ
Լրահոս
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ» Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ» 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ» Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» NVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնում Նոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Վեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներին Նոյեմբերյանում 62-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 72-ամյա հետիոտնի․ վերջինը մահացել է Սպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղում Թեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը» 13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնի Ֆիննական ծոցում հրդեհ է բռնկվել ռուսական «Սպարտա II» բեռնանավի վրա Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ» 300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ» Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Վարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց են Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն
Ամենաընթերցվածները