«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը՝ ««Զանգեզուրի միջանցքի» բացումը նոր հնարավորություններ կստեղծի Թուրքիայի ու թյուրքական աշխարհի համար», հերթական անգամ բացահայտում է Անկարայի և Բաքվի իրական նպատակներն ու հռետորաբանության անփոփոխությունը։

Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հետևողականորեն և անընդհատ շրջանառության մեջ է պահում հենց «միջանցք» տերմինը։ Մինչ Հայաստանի իշխանությունները տարբեր հարթակներում փորձում են խուսափել այս ձևակերպումից՝ խոսելով «ճանապարհների ապաշրջափակման», «Խաղաղության խաչմերուկի» կամ ԹՐԻՓ (TRIPP) ծրագրի և նմանատիպ այլ բանաձևումների մասին, Անկարան ու Բաքուն ամենաբարձր մակարդակով անգամ չեն փորձում քողարկել իրենց մոտեցումը։ Նրանք շատ լավ գիտակցում են, թե ինչպիսի սուր ու նյարդային արձագանք է առաջացնում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը հայ հասարակության շրջանում, սակայն միտումնավոր և մշտապես կրկնում են այն։

 Այս քաղաքականության հիմքում մի քանի հստակ հաշվարկ կա։ Նախ՝ թուրքական և ադրբեջանական կողմերը փորձում են հայ հասարակության ականջին սովորական դարձնել այդ բառը, բթացնել զգոնությունը և հոգեբանորեն նախապատրաստել հանրությանը իրենց պահանջների իրագործմանը։ Երկրորդ՝ նրանք այդպիսով ցույց են տալիս, որ բացարձակապես չեն հրաժարվել իրենց օրակարգից և հերթական պահանջից՝ Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային տրամաբանությամբ անցում ստանալու հարցում։

Ինչքան էլ Հայաստանի կառավարությունը վստահեցնի, որ խոսքը լինելու է բացառապես Հայաստանի իրավազորության ներքո գտնվող սովորական հաղորդակցական ուղու մասին, և փորձի տարբեր լոզունգներով ու մեղմացված ձևակերպումներով ներկայացնել գործընթացը, իրականությունն այլ է։ Անհնար է, որ նույնիսկ կառավարության կազմում կամ կառավարամերձ շրջանակներում գործող դիվանագետները՝ լավ իմանալով թուրքական պետության և հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանական դարավոր քաղաքականությունը, չհասկանան, որ այդ խոստումները պարզապես միֆ են, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի իրական ձգտումը հենց միջանցք ստանալն է։ Նրանք ոչ միայն իրենց հասարակություններին են այս նախագիծը մատուցում որպես «թյուրքական աշխարհը միավորող միջանցք», այլև միջազգային հանրության համար են ամրագրում իրենց քաղաքական հայտը։ Երբ մի կողմը խոսում է «ճանապարհի» մասին, իսկ մյուս կողմը՝ ամենաբարձր ամբիոնից պնդում «միջանցքի» բացման մասին, դա վկայում է ոչ թե տերմինաբանական տարընթերցման, այլ զիջումների շղթան շարունակելու և սեփական օրակարգը պարտադրելու հստակ ռազմավարության մասին։

Ի դեպ, Էրդողանի հայտարարությունից հետո ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և ընդգծել. «Երեկ է հայտարարել՝ Սյունիքի ճանապարհին տալով «միջանցք» եզրույթը։ Անվերջանալի զիջումների վառ օրինակը. ստանում են զիջումն ու անցնում առաջ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Հաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ» «Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Կասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Կորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացել Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել 2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար ՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը Transfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակը Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ» Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ»
Ամենաընթերցվածները