Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ընտրական գործընթացների վերաբերյալ դիտարկումների և հրապարակված տվյալների համաձայն, ընթացիկ տարվա տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում ընդդիմադիր քաղաքական դաշտից ամենալայն ներգրավվածությունն ունեցել է «Ապրելու երկիր» կուսակցությունը: Հոկտեմբերին կայացած ընտրությունների շրջանակում կուսակցությունը մասնակցել է վեց համայնքում՝ Մեղրիում, Գորիսում, Ջերմուկում, Դիլիջանում, Արթիկում և Մարտունիում՝ արձանագրելով միջինում ավելի քան 10 տոկոս ընտրողների քվե:
Առաջիկա կիրակի օրը կուսակցությունը մասնակցում է նաև Կապան և Նոյեմբերյան համայնքներում կայանալիք ընտրություններին: Նոյեմբերյան համայնքում, որտեղ «Ապրելու երկիր» կուսակցությունը վերջին հինգ տարիներին իրականացնում է համայնքային կառավարումը, ընտրական ցուցակը կրկին գլխավորում է գործող համայնքապետ, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Աղաբաբյանը:
Չնայած «Ապրելու երկիր» կուսակցությունն արտախորհրդարանական քաղաքական ուժ է, համայնքային ընտրություններում դրսևորած ակտիվությունն ու արձանագրած ցուցանիշները ցույց են տալիս, որ այն տեղական ինքնակառավարման մակարդակում ձևավորվել է որպես առաջատար ընդդիմադիր ուժ: Կիրակի օրը կայանալիք ընտրությունների արդյունքներով էլ կձևավորվի Նոյեմբերյան և Կապան համայնքների տեղական կառավարման նոր համակարգը՝ ցույց տալով բնակիչների վերաբերմունքը ինչպես գործող իշխանության հնգամյա աշխատանքի, այնպես էլ մասնակից քաղաքական ուժերի ծրագրերի նկատմամբ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
