«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Yerevan.Today կայքին և դրա խմբագիր Սևակ Հակոբյանին՝ իրեն զրպարտելու համար։ Օրերս խմբագրությունը ստացել է ծանուցում Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցչից՝ հերքման պահանջի մասին։ Մասնավորապես՝ «Կարճ ասած» հաղորդման թողարկումներից մեկը Փաշինյանը համարել էր զրպարտություն և վիրավորանք իր հասցեին, իր «բարի համբավի արատավորում»։ Խորհրդակցելով կայքի հետ աշխատող փաստաբանական գրասենյակի հետ և արդյունքում չգտնելով զրպարտություն կամ վիրավորանք պարունակող խոսք՝ կայքի խմբագրությունը հետադարձ նամակով խնդրել է, որ Փաշինյանի փաստաբանը ճշգրտի, թե կոնկրետ որոնք են համարում արատավորող, վարկաբեկող ձևակերպումներ։ Նամակին որևէ պատասխան չստանալով՝ կայքի խմբագիրը մամուլից տեղեկանում է, որ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Yerevan.Today կայքին, իրեն՝ կայքի գլխավոր խմբագրին։

«Փաստի» հետ զրույցում Սևակ Հակոբյանը նշում է, որ «Կարճ ասածի» նշված թողարկումը COP17-ի ծախսերի մասին էր։ «Պատգամավորներից մեկը խորհրդարանի ամբիոնից ներկայացրել էր բեյջի թելի, տարածքի վարձակալության, կահույքի, հուշանվերների, մեդալների ծախսերի մասին։ Այդ բոլոր փաստերն արդեն հրապարակված են, որոնք նորից ներկայացրել եմ արդեն հեռուստատեսային ֆորմատով, խոսել եմ դրանց մասին, մեկ անձից գնումների մասին։ Նիկոլ Փաշինյանի անունն ամբողջ նյութի ընթացքում տրվում է երկու անգամ։ Մեկ անգամ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանն ինքն ասել է, թե «որտեղ փող է ծախսվում, այնտեղ կա կոռուպցիայի ռիսկ»։ Սա իր խոսքն է։ Երկրորդ անգամ նույնպես հիշատակել եմ Նիկոլ Փաշինյանին, որ 2018 թվականին Հանրապետության հրապարակում նա ասել է. «Հայ ժողովրդի ամեն մի գումարը, ամեն մի լուման պետք է ծախսվի խիստ աչալուրջ»։ Սա ևս իր խոսքն է։ Հիմա նա դատի է տվել ու ասում է՝ զրպարտություն է։ Ինձ հետաքրքրում է՝ ի՞նչն է զրպարտություն, ինքը չի ասե՞լ այդ խոսքերը։ Արդյունքում նա մեզ դատի է տվել՝ պահանջելով հերքել «զրպարտությունը» և չորս միլիոն դրամ է պահանջում։ Բայց այդ նյութի մեջ մեր փաստաբանները չեն կարողանում գտնել որևէ տող, որը կպարունակի զրպարտություն։ Խնդրել էինք իրենց ցույց տալ այն կետերը, որոնք համարում են զրպարտություն, եթե վիրավորանք, զրպարտություն կա, հերքենք, բայց իրենք, ըստ երևույթին, չեն կարողացել գտնել նման կետ, այնուհետև միանգամից մտել են դատարան։ Այսինքն՝ իրենք դիմել էին հերքման պահանջով, մենք պատասխան նամակ էինք ուղարկել՝ խնդրելով ցույց տալ զրպարտություն պարունակող հատվածները։ Մեր նամակն ուղարկելուց մեկ օր հետո մտել են դատարան»,-ասում է Հակոբյանը։ Նրա խոսքով, լրատվամիջոցի հանդեպ, որը հանդես է գալիս կառավարության բացասական երևույթները, Նիկոլ Փաշինյանի գործունեությունը քննադատելու դիրքերից, վերջինս փորձում է ճնշում գործադրել։ «Նա խնդիր է դրել խոչընդոտելու մեր աշխատանքին։ Սա, ի դեպ, առաջին դեպքը չէ։ 2018 թվականին եկան, մեր համակարգիչները տարան խուզարկությունից հետո, այդ ժամանակ նպատակ ունեին այդ կերպ մեր աշխատանքը խոչընդոտել, չստացվեց։ Այս անգամ էլ, իհարկե, չի ստացվելու։ Ուղղակի սա ահազանգ է, որ լրատվամիջոցների դեմ հերթական քայլի հետ գործ ունենք։ Կառավարությանը հիմնավորված քննադատում ես, կառավարության ղեկավարը անձնապես վիրավորվում է ու դատի տալիս լրատվամիջոցին։ Հայաստանի կառավարության ղեկավարը, փաստորեն, լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր»,-եզրափակում է Հակոբյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Հաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ» «Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Կասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Կորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացել Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել 2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար ՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը Transfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակը Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ» Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ»
Ամենաընթերցվածները