«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Նոյեմբերի 16-ին Նոր Գեղիի Ցոլակ Խաչատրյանի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Ես վերադարձա» մոնոներկայացման առաջնախաղը։ Մոնոներկայացման ստեղծման պատմության մասին զրուցել ենք տիկին Ռուզաննա Մխիթարյանի հետ։ Նա նշում է՝ «Ես վերադարձա» մոնոներկայացման գլխավոր դերակատարը երիտասարդ Մայիս Հարությունյանն է։ «Երիտասարդ, որը ծառայել է պատերազմից հետո, սակայն դեռ իր ծառայությունից առաջ ապրել, տեսել ու զգացել է պատերազմի թողած ծանր իրականությունը։ Թեև Մայիսը պատերազմի դաշտում չի եղել, բայց այդ պատերազմն իր հետքն է թողել նրա հոգում ու մտածողության մեջ։ Նրան երբեք հանգիստ չի տվել այն միտքը, թե ինչպես ավարտվեց 44-օրյա պատերազմը, ինչ կորցրինք և ինչ իրականության մեջ հայտնվեցինք դրանից հետո։ Մայիսի հոգում միշտ ապրել է մի պարտավորության զգացում՝ ինչ-որ բան անելու մեր զոհված տղաների, նրանց սխրանքների, ինչպես նաև պատերազմից վերադարձած զինվորների համար։ Նա իր հոգու պարտքն է համարել խոսել այն ընկերների մասին, ովքեր պատերազմի դաշտում վերջին անգամ երկնքին նայելով՝ փակեցին իրենց աչքերը, և նրանց մասին, ովքեր վերադարձան ու այսօր փորձում են իրենց տեղը գտնել բոլորովին փոխված իրականության մեջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռուզաննան։

Իսկ հետո պատմում է մոնոներկայացման ծննդի մասին. «Մի օր Մայիսը դիմում է ինձ՝ ասելով. «Ռուզաննա քույրիկ, մոնոներկայացման գաղափար ունեմ։ Ուզում եմ ներկայացնել վերադարձած զինվորի կյանքը՝ այստեղ, այսօրվա իրականության մեջ»։ Միանգամից հասկացանք իրար։ Եվ հենց այդ պահից սկսվեց իմ աշխատանքը։ Ձեռնամուխ եղա մոնոներկայացման ամբողջական տեքստի ստեղծմանը, սցենարի մշակմանը։ Մտքերն ու գաղափարները համադրեցինք, քննարկեցինք, միասին եկանք ընդհանուր համաձայնության և շատ կարճ ժամանակում կարողացանք մեր գաղափարը ներկայացնել հանրությանը։ Բայց «Ես վերադարձա»-ն միայն մեկ զինվորի վերադարձի պատմություն չէ։ Այն շատ ավելի խորն ու ընդգրկուն ասելիք ունի։ Այստեղ խոսում ենք մեր ընկած տղաների սխրանքների, նրանց երազանքների, նպատակների և մեզ ուղղված պատգամների մասին։ Այն պատգամի, որ պետք է ապրենք, ոչ թե պարզապես գոյատևենք։ Պետք է կարողանանք այսօրվա խավարի միջից ճանապարհ գտնել դեպի լույս, որպեսզի գալիք սերունդներին փոխանցենք ոչ թե հերթական պատերազմի ու կորստի պատմություններ, այլ խաղաղության, ապրելու և արարելու արժեքները։ Անդրադարձել ենք նաև մեր հերոսների մայրերին՝ այն մայրերին, ովքեր իրենց աննկարագրելի կորստի ու ցավի հետ շարունակում են ապրել, և դիմում ենք վերադարձած տղաներին՝ խնդրելով նրանց ապրել, ավելի լավ ապրել, շարունակել իրենց ճանապարհը։ Ապրել այնպես, որ իրենց կյանքով, իրենց ձեռքբերումներով ու արարումներով հավերժացնեն ընկած ընկերների հիշատակը՝ երբեք չմոռանալով նրանց սխրանքները»։

Տիկին Ռուզաննայի համար ներկայացման ամենակարևոր գաղափարներից մեկը հանուն հայրենիքի ապրելն է և ոչ թե զոհվելը։ «Պետք է հասկանանք, որ հայրենիքի համար պայքարը միայն զոհվելը չէ։ Այն նաև ապրելն է, ստեղծելը, կրթելը, արարելը, սերունդներ դաստիարակելը և մեր երկրի վաղվա օրը կառուցելը։ Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները։ Եվ այդ ամենը գիտակցելով՝ այսուհետ պետք է ապրենք հանուն հայրենիքի, հանուն մեր կորցրած արժեքների և հանուն այն ապագայի, որտեղ այլևս պատերազմներ ու հազարավոր զոհեր չեն լինի»։

Նշում է՝ փորձել են բեմից փոխանցել այն ամենը, ինչ զգացել ու ապրել են իրենց ներսում, այն ամենը, ինչ ցանկանում էին հասցնել հանդիսատեսին։ «Հուսով ենք, որ ներկայացման միջոցով կարողացանք յուրաքանչյուրի հոգում մի փոքրիկ լույս վառել, նոր մտորումների առիթ տալ և հիշեցնել, թե որքան կարևոր է գնահատել կյանքը, խաղաղությունը, հայրենիքն ու մարդկային արժեքները։ Համոզված եմ, որ նման ներկայացումները պետք է շարունակական լինեն, որովհետև պարտավոր ենք խոսել մեր կորցրածի մասին, արժևորել մեր հերոսներին, լսելի դարձնել վերադարձած զինվորների ձայնը և հասարակությանը հասցնել այն իրականությունը, որի միջով նրանք անցնում են։ Սա պարզապես մշակութային միջոցառում չէ։ Սա հիշողություն է, երախտագիտություն, պատասխանատվություն և ուղերձ գալիք սերունդներին։ Եվ վերջում ուզում եմ մի հարց ուղղել բոլորիս. մեր տղաները վերադարձան՝ իրենց կյանքը շարունակելու, իսկ ի՞նչ ենք անում, որպեսզի այդ կյանքն արժանի լինի նրանց կորստին, նրանց սխրանքին ու նրանց երազած հայրենիքին։ Եկե՛ք ապրենք այնպես, որ վաղվա օրը լինի ոչ թե նոր կորուստների, այլ նոր հաղթանակների, ոչ թե խավարի, այլ հարատև լույսի պատմություն՝ հանուն մեր տղաների, մեր հայրենիքի, կյանքի, հանուն հարատև խաղաղության»,եզրափակում է տիկին Ռուզաննան։

Հ. Գ.- Տիկին Ռուզաննան 44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Մխիթարյանի մայրիկն է։ Նա գտել է այդ ուժը՝ ապրելու և ապրեցնելու տղաներին, նրանց, ովքեր անմահացան հանուն հայրենիքի, նրանց, ովքեր վերադարձան մարտի դաշտից, բայց հոգու խորքում մի մեծ դատարկություն ունեն: Սա պատգամ է բոլորիս՝ պետք է ցավն ուժ դարձնել, քանի որ տղաներից մեզ ժառանգած կյանք ունենք։ Պետք է ապրել ու ապրեցնել՝ հանուն ապագա սերունդների

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

e101a90bd2d836a9b94f02e98bbf008b269f2fa2.webp

062460c3002667b9a630482e3e390a415d86f5aa.webp

077c9bef4e64c7a18797b3731282673cddfc58ca.webp

997fc281ea9b7dc74c06b3b6bbbfcc129014fd29.webp

eeb19420c8f87a8e47eaeb0d8eea53d753796907.webp

24ebf3461665b2f2d39fff27fb0968c6f669ac36.webp

 
դիտվել է 4 անգամ
Լրահոս
Հաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ» «Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Կասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Կորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացել Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել 2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար ՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը Transfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակը Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ» Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ»
Ամենաընթերցվածները