Արարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութ

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Նոր Խարբերդ գյուղի 9-րդ փողոցում ծառայություն իրականացնելիս Արարատի մարզի պարեկները մոտեցել են կայանված երկու մեքենայի, որոնցում գտնվող երիտասարդներն իրենց նկատելով դրսևորել են կասկածելի վարք։
 
Պարեկների հարցին՝ ունե՞ն արդյոք կասկածելի իր կամ առարկա, երիտասարդներից մեկը հայտնել է, որ իր մոտ կա թմրանյութ։
 
Թմրանյութ ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով երեք երիտասարդները ձերբակալվել և երկու ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։ Մեքենաները կնիքվել են պահպանվող հատուկ տարածքում։
 
Նոր Խարբերդի բնակիչ 32-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով 9 փաթեթ, որոնցից 8-ում, ըստ իրեն, կրիստալ է, իսկ մեկում՝ մարիխուանա։
 
Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «Հոնգչի» մակնիշի մեքենայի սրահում հայտնաբերվել է թմրանյութով 115 փաթեթ։

Նախաքննությունը շարունակվում է։

ՆԳՆ ոստիկանություն

 
դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութ Մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը Բանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձել Հաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ» «Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Կասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Կորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացել Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել 2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար ՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը Transfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակը Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»
Ամենաընթերցվածները