Կարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ Երևանում

Շինարարական աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 30-ը՝ ժամը 06:00-ն Տիգրան Մեծի պողոտա – Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես ամբողջությամբ փակ է լինելու երթևեկության համար։

Սահմանափակման հետևանքով հանրային փոխադրամիջոցների մի շարք երթուղիներում փոփոխություններ կլինեն։

Ավտոբուսային երթուղիներ
N7՝ Վարդանանց փողոց → Խանջյան փողոց → Տիգրան Մեծի պողոտա → Հանրապետության հրապարակ → Պապ թագավորի փողոց → Մաշտոցի պողոտա, այնուհետև՝ ըստ գործող երթուղու։

N15, N29 և N53՝ Մոսկովյան փողոց → Խանջյան փողոց → Տիգրան Մեծի պողոտա → Քրիստափորի փողոց → Արշակունյաց պողոտա, այնուհետև՝ ըստ գործող երթուղու։

N38՝ Մաշտոցի պողոտա → Պապ թագավորի փողոց → Հանրապետության հրապարակ → Տիգրան Մեծի պողոտա → Սասունցի Դավիթ, այնուհետև՝ ըստ գործող երթուղու։
Տրոլեյբուսային երթուղիներ

Տ2 երթուղի՝ Էլեկտրական գնացքի կայարանից դեպի «Այրարատ» կինոթատրոն երթևեկելիս Տիգրան Մեծի պողոտայից ձախ շրջադարձ կկատարի դեպի Քրիստափորի փողոց, այնուհետև կշարունակի Արշակունյաց պողոտայով և կվերադառնա գործող ուղեգիծ՝ մինչև «Աերացիա»։

Տ4 երթուղի՝ Էլկտրական գնացքի կայարանից դեպի «Այրարատ» կինոթատրոն երթևեկելիս Տիգրան Մեծի պողոտայից ձախ շրջադարձ կկատարի դեպի Քրիստափորի փողոց, այնուհետև կշարունակի Արշակունյաց պողոտայով, Գրիգոր Լուսավորչի փողոցով և կվերադառնա գործող ուղեգիծ՝ մինչև Ավան թաղամաս։

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Էստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելուն Կարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ Երևանում ԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. Օվերչուկ Արարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութ Մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը Բանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձել Հաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ» «Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Կասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Կորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացել Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել 2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար ՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը Transfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակը Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները