Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հատկապես վերջին մեկ ամսում բազմաթիվ դժգոհություններ կան Հայաստանի քաղաքացիներից, որ «Վայլդբերրիզից» գրեթե բոլոր պատվերների դեպքում առկա է ուշացում, իսկ որոշ դեպքերում գնումներն ընդհանրապես չեն հասնում: Քաղաքացիները նշում են, որ պատվեր կատարելուց մի քանի օր անց կատարվում է «թարմացում» պատվերի ուշացման մասին, նշվում է նոր ժամկետ, սակայն այդ ժամկետի ավարտից հետո էլ ստացվում է նոր տեղեկություն, որ առաքումը «ԿԼԻՆԻ ՈՒՇ», ընդ որում՝ այլևս չնշելով որևէ ժամկետ: Հարց տալու դեպքում ստացվում է «ռոբոտի» ստանդարտ պատասխան, որ պատվերն ուշանում է, պատվերը հասնելուն պես կտեղեկացնեն:

Սոցցանցային քննարկումներում նշվում են տարբեր պատճառներ՝ սկսյալ «Վայլդբերրիզում» կառուցվածքային ու կադրային փոփոխություններից մինչև հայ-ռուսական հարաբերություններ: Իրական պատճառների մասին մեկնաբանություններ ստանալու համար «Փաստ» թերթը գրավոր հարցով դիմել է Հայաստանում «Վայլդբերրիզի» մամուլի ծառայությանը: Ստացել ենք բավական ընդհանրական պատասխան, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանության՝ միակ հավելումով, որ պատասխանում այդպես էլ կոնկրետ վերջին շրջանի աննախադեպ ուշացումների հետ կապված հստակություն չկա, ինչպես և չկա պատասխան հարցին, թե ե՞րբ կարող են մարդիկ ակնկալել իրավիճակի շտկում.

 «Ի պատասխան «Փաստ» թերթի հարցման՝ հայտնում ենք, որ առաքման ժամկետները կարող են փոփոխվել՝ կախված պատվերների ծավալից, առաքման երթուղուց և լոգիստիկ ցանցի ծանրաբեռնվածությունից։ Առաքումը ներառում է մի քանի փուլ՝ առաքանիների մշակում և տեսակավորում, փոխադրում լոգիստիկ կենտրոնների միջև և առաքում պատվերների ստացման կետ կամ գնորդի հասցեով։ Միջսահմանային առաքանիներն ավելի երկար ճանապարհ են անցնում, և փուլերից որևէ մեկում ժամկետի փոփոխությունը կարող է ազդել պատվերի ստացման ամսաթվի վրա։ Խոշոր զեղչային արշավների ընթացքում լոգիստիկ ցանցի ծանրաբեռնվածությունն աճում է, ինչի հետևանքով առանձին պատվերների առաքումը կարող է ավելի երկար տևել։

Հայաստանում Wildberries-ի տեղական պահեստից պատվերներն առաքվում են բնականոն ռեժիմով։ Այդ ապրանքներն արդեն Հայաստանում են և գնորդներին են առաքվում երկրի ներսում գործող երթուղիներով։

Մենք հասկանում ենք, որ պատվերի ստացման ամսաթիվը կարևոր է գնորդների համար։ Առաքման նախնական ժամկետը նշվում է Wildberries-ի կայքում և հավելվածում՝ նախքան պատվերի հաստատումը։ Պատվերը ձևակերպելուց հետո գնորդներն իրենց անձնական էջում կարող են հետևել առաքանու կարգավիճակին և տեսնել առաքման ժամկետի փոփոխությունները։ Եթե չնախատեսված ուշացման պատճառով գնորդն այլևս չունի ապրանքի կարիքը, նա կարող է չեղարկել պատվերը՝ տվյալ պատվերի համար գործող պայմանների համաձայն»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Էստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելուն Կարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ Երևանում ԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. Օվերչուկ Արարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութ Մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը Բանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձել Հաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ» «Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Կասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
Ամենաընթերցվածները