Հայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում

Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ազգային թիմի կազմում իր հրաժեշտի հանդիպումը կանցկացնի առանց ներկայիս գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի։

ESPN-ի տեղեկություններով՝ մասնագետը չի ղեկավարի թիմը 41-ամյա ֆուտբոլիստի վերջին խաղում՝ նրա հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։

​Աղբյուրի փոխանցմամբ՝ հրաժեշտի հանդիպման ժամանակ Պորտուգալիայի ընտրանին կարող է գլխավորել Լուիս Ֆելիպե Սկոլարին, որի ղեկավարությամբ Ռոնալդուն ժամանակին նորամուտն էր նշել ազգային թիմում։

​Հավաքականի մեկ այլ նախկին գլխավոր մարզիչ՝ Ֆերնանդու Սանտուշը, որն աշխատել է Ռոնալդուի հետ 2014-ից 2022 թվականներին, որպես թեկնածու չի դիտարկվում։ Չնայած Եվրո-2016-ում տարած համատեղ հաղթանակին՝ նրանց հարաբերությունները փչացել էին այն բանից հետո, երբ Սանտուշը հարձակվողին պահեստայինների նստարանին էր թողել ԱԱ-2022-ի ժամանակ։

​Հավելենք, որ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 234 հանդիպում և դարձել 146 գոլի հեղինակ։ Նրա նորամուտը կայացել է 2003 թվականի օգոստոսի 20-ին՝ Ղազախստանի դեմ խաղում (1-0), իսկ այս պահի դրությամբ վերջին հանդիպումն անցկացրել է 2026 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Ուելսի դեմ խաղում (1-0)։

Աղբյուրը՝ Armsport.am:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Ո՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներ Հայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում Իսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Էստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելուն Կարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ Երևանում ԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. Օվերչուկ Արարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութ Մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը Բանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձել Հաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ» «Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»
Ամենաընթերցվածները