Ինչո՞ւ Փաշինյանը «խաչակնքվեց» Լևոն Տեր-Պետրոսյանից


Իտալիայի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը ուշագրավ հայտարարություն է արել՝ ասելով, որ ղեկավարը, որը չունի ժողովրդի վստահությունը, չարիք է երկրի համար, այնպես, ինչպես չարիք են եղել բոլոր ղեկավարները` սկսած 1996 թվականից, երբ որ առանց ժողովրդի վստահության՝ տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը: Ասել է թե հեղափոխությունից հետո առաջին անգամ Փաշինյանը չարիք է որակում նաև իր քաղաքական հոգևոր հորը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին: Փաշինյանից «խաչակնքվելու» նման մի փորձ արել էր նաև ինքը՝ Տեր-Պետրոսյանը, այս տարվա փետրվար ամսին հրապարակած իր հայտնի հոդվածում, որի միակ նպատակն էր ցույց տալ, որ Փաշինյանի վարած քաղաքականության վրա ինքը որևէ ազդեցություն չունի:

Իհարկե, հարց է առաջանում. եթե առաջին նախագահը Փաշինյանի աչքերում այդչափ մեծ չարիք է, ապա ինչ գործ ունեն այդ չարիքի հավատարիմ կադրերը Նոր Հայաստանում, այն էլ առանցքային պաշտոններին: Բանն այն է, որ, եթե ներքին քաղաքականության մեջ Փաշինյանը դեռ կարողանում է մանևրել, ապա արտաքին քաղաքականության հարցերում վարչապետը դիմում է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կոնսուլտացիաներին: Եվ այսօր, երբ Արցախի հարցում տեղի են ունենում որոշակի գործընթացներ, Փաշինյանը փորձում է «խաչակնքվել» Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կապերից, ասել է թե՝ նրա արտաքին քաղաքականությունից և ձերբազատվել հող հանձնողի պիտակից:

Մյուս կողմից, չի բացառվում, որ վերջին շրջանում ակտիվացած և իշխանություններին տարբեր օրակարգային հարցերի վերաբերյալ հրապարակային խորհուրդներ տվող ՀԱԿ-ը մոտ ապագայում դառնա Փաշինյանի ընդդիմությունը, իհարկե՝ կառավարվող ընդդիմությունը: Եվ այս տեսանկյունից նույնպես, Փաշինյանին այսօր անհրաժեշտ է համոզել բոլորին, որ ինքը ոչ միայն չունի որևէ առնչություն առաջին նախագահի հետ, այլև մի բան էլ՝ նրան կատարյալ չարիք է համարում: Եթե Փաշինյանի խոսքերին չհաջորդի գործը, և Տեր-Պետրոսյանը չթիրախավորվի, ինչպես օրինակ թիրախավորվում է նույնպես չարիք համարվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ապա պարզ կդառնա, որ այս ամենը քաղաքական ֆարսի հերթական արարն էր…

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները