Վարչապետը և Լոմբարդիայի փոխնահանգապետը քննարկել են կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայի Հանրապետությունում։ Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը Միլան քաղաքում հանդիպում է ունեցել Լոմբարդիայի շրջանի փոխնահանգապետ Ֆաբրիցիո Սալայի հետ։ Միլանը հանդիսանում է Իտալիայի Լոմբարդիայի շրջանի մայրաքաղաքը։


Ինչպես տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ՀՀ վարչապետին՝ Լոմբարդիայի փոխնահանգապետը նշել է. «Բարի գալուստ Իտալիա։ Հաճելի է ինչպես ի պաշտոնե, այնպես էլ անձամբ՝ հանդիպել Ձեզ՝ ծանոթ լինելով Ձեր պատմությանը։ Շնորհակալ եմ այս հանդիպման համար և նաև հուսով եմ, որ այս հանդիպման արդյունքում Հայաստանի և Լոմբարդիայի նահանգի միջև հարաբերություններն ավելի կամրապնդվեն, ավելի կխորանան։ Մեր միջազգային հարաբերությունները հագեցած են. ես երեկ երեկոյան եմ վերադարձել Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցից։ Շատ հարուստ, լավ հարաբերություններ ունենք արտաքին աշխարհի հետ՝ և՛ հյուրընկալում ենք, և՛ արտագնա այցեր ենք կատարում։ Այսօր մեր նահանգի մայրաքաղաքը՝ Միլանը, հանդիսանում է աշխարհի ամենամեծաթիվ հյուպատոսություններ ունեցող քաղաքներից երկրորդը. այստեղ, այսպես ասած, միջազգային օդ են շնչում՝ ոչ միայն ձեռներեցության, գործարար առումով, այլև սոցիալական, միջազգային հարաբերությունների առումով։ Ձեզ ողջունում եմ մեր նահանգապետի անունից, որը Չինաստանում է գտնվում այցով և կվերադառնա կիրակի օրը։ Մեր տանը չենք կարողանում հանգիստ մնալ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Շատ շնորհակալ եմ։ Ուրախ եմ հանդիպելու և ծանոթանալու համար։ Ակնհայտ է, որ Իտալիայի հետ մեր հարաբերությունները նոր փուլ են թևակոխում, առաջին հերթին տնտեսական առումով։ Հատկապես Լոմբարդիա նահանգի հետ կարծում եմ գործակցության մեծ ներուժ կա, և դա առաջին հերթին ուզում է բիզնեսը։ Ձեզ մի օրինակ կարող եմ բերել. նախորդ տարի Ryanair ընկերությունը հետաքրքրություն էր ցուցաբերում դեպի Հայաստան թռիչքներ սկսելու համար, և երբ որոշումը կայացված էր, հաջորդ փուլում նրանք պիտի որոշեին, թե որտեղից են սկսում Հայաստանի հետ կապի ստեղծումը։ Անկեղծ պիտի ասեմ՝ ինձ համար անակնկալ էր, երբ ես իմացա, որ նրանք առաջին թռիչքները որոշել են անել Իտալիայից և հատկապես Միլանից և Հռոմից։ Եվ երբ ես ուզում էի հասկանալ այս որոշման պատճառը, հասկացա, որ առկա տնտեսական դինամիկան է, որ նրանց մղել է հենց այս ուղղություններով։ 2019 թվականի ընթացքում մենք երեք իտալական մասնակցությամբ բավական լուրջ նախագիծ ենք սկսել Հայաստանում։ «Ռենկո»-ն «Սիմենս»-ի հետ համատեղ 300 մլն դոլարանոց ջերմաէլեկտրակայանի շինարարություն է սկսել։ Իմիջիայլոց, հաջորդ ուղղությունը, որ ամառը պիտի բացվի Ryanair կողմից, Գերմանիայից է։ Ես սա կապում եմ «Սիմենս»-ի ներգրավվածության հետ։ Եվս երկու կարևոր ներդրում։ Նկատի ունեմ գալիս եմ այն եզրակացության, որ երբ մենք որոշակի քաղաքական պայմաններ ենք ապահովում երկկողմանի տնտեսական հարաբերությունների համար, և երկրի ներսում մենք պայմաններ ենք ապահովում, բիզնեսը շատ արագ արձագանքում է»։

Նիկոլ Փաշինյանը և Ֆաբրիցիո Սալան քննարկել են Հայաստանի և Լոմբարդիայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները։ Անդրադարձ է եղել մեքենաշինության, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, նորարարական կրթության, ստարտափերի խթանման ուղղութամբ համատեղ ծրագրերի հեռանկարներին։ Երկուստեք նշվել է, որ համատեղ նախաձեռնությունները կնպաստեն գործարար շրջանակների միջև վստահության մթնոլորտի ամրապնդմանը և կխթանեն նոր ներդրումները։

Վարչապետն անդրադարձել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին՝ և նշել, որ կառավարության նպատակը ազատ տնտեսական միջավայրի ձևավորումն է, որը կնպաստի ներդրումների ներգրավմանը։ Կառավարության ղեկավարը ներկայացրել է ինտեգրացիոն միավորումների՝ թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ հետ համագործակցության շրջանակում Հայաստանում գործարարության զբաղվելու համար առկա հնարավորությունները և առաջարկել Լոմբարդիայի փոխնահանգապետին նահանգի գործարար շրջանակներին փոխանցել այդ տեղեկատվությունը։ Ի պատասխան Ֆաբրիցիո Սալան նշել է, որ Լոմբարդիայի նահանգի բիզնես շրջանակները հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմամբ և տեղեկացրել է, որ կդիտարկեն Հայաստան գործարար առաքելություն ուղարկելու հարցը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև զբոսաշրջային ներուժի իրացման կարևորությանը և կարևորել 2020 թ. հունվարից «RyanAir» ավիաընկերության կողմից Հռոմ-Երևան և Երևան-Միլան ուղիղ չվերթների գործարկումը։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ առարկայական քննարկումներ սկսել համապատասխան գերատեսչությունների մակարդակով և ակտիվ աշխատել կոնկրետ ծրագրերի շուրջ։

Իտալիայի Լոմբարդիա նահանգին բաժին է ընկնում Իտալիայի ՀՆԱ 22 տոկոսը, որից միայն Լոմբարդիայի մայրաքաղաք Միլանին՝ 9 տոկոսը: Լոմբարդիան ունի ավելի քան 10 մլն բնակչություն և բնակչության խտությամբ Եվրոպայում երրորդն է՝ Փարիզի շրջանից և Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգից հետո: Այստեղ է գտնվում նաև Իտալիայի միջին ձեռնարկատիրական ընկերությունների 30 տոկոսից ավելին։

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Կարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնով Անորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ Փաշինյան Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում Անի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. Փաշինյան Եվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Բացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասին Ցորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառով Իրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ Թրամփ ՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Մադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. Reuters Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»
Ամենաընթերցվածները