Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչությունը բավարար է գնահատել կառույցի աշխատանքը


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նիստերի դահլիճում նոյեմբերի 21-ին կայացել է Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստը, որին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով նախարարի տեղակալ, վարչության համանախագահ Նիկոլայ Գրեչուշկինը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, վարչության համանախագահ Արկադի Բալյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում քննարկվել են Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության հունիսի 5-ի և հուլիսի 17-ի նիստերում ընդունված որոշումների կատարման աշխատանքների ընթացքը, և երկրորդ կիսամյակում կենտրոնի գործունեությունը գնահատվեց բավարար:


«Որոշում ընդունվեց ՀՀ ԱԻՆ ծառայողների ուսումնական ծրագրերի պահանջարկից ելնելով արձագանքման կենտրոնի ղեկավարությանը թույլատրել առանց ՌԴ ԱԻՆ համապատասխան կառույցների հետ համաձայնեցնելու, չխախտելով հատկացված դրամական միջոցների նպատակային օգտագործման սկզբունքը, հաստատված ֆինանսավորման չափով ուսումնական ծրագրերում կատարել անհրաժեշտ փոփոխություններ:

Մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրինությանը հանձնարարվեց ԱԻՆ փրկարար ծառայության հետ համատեղ մշակել կենտրոնին անհրաժեշտ 2020-2022թ. հատուկ տեխնիկայի և սարքավորումների ցանկը, որի մեջ ներառված կլինի ժամանակավոր տեղավորման կետերի մատակարարումը՝ այն որպես ուսուցման տարր և արտակարգ իրավիճակների արձագանքման նպատակով օգտագործելու համար:

Վարչությունը բավարար գնահատեց ՀՀ ԱԻՆ և Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից կենտրոնի տարածքում իրականացվող շինմոնտաժային, ենթակառուցվածքների զարգացման և վարչության կողմից հաստատված հիմնական միջոցառումների պլանով նախատեսված աշխատանքների ընթացքը:

Հաստատվեց նաև Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական կողմի ֆինանսական պլանը:

Նիստի ավարտին փոխնախարարներ, վարչության համանախագահներ Արկադի Բալյանը և Նիկոլայ Գրեչուշկինը ստորագրեցին Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստի արձանագրությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները