Համաշխարհային բանկը 50 միլիոն դոլարի նոր վարկ կտրամադրի Հայաստանին


Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը նոյեմբերի 21-ին հաստատեց 45.8 միլիոն եվրո (50 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով նոր վարկ՝ «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) բյուջետային աջակցության ծրագրի համար:

Ինչպես տեղեկացրին ՀԲ Երևանի գրասենյակից, ծրագիրն աջակցում է կառավարության՝ տնտեսական, հարկաբյուջետային և հանրային հատվածի կառավարմանը՝ բարելավելով մրցակցությանը, առևտրին միտված և որակի պարզեցված կարգավորումներն ու ընթացակարգերը, կատարելագործելով եկամուտների ներգրավման և հանրային ներդրումների արդյունավետությունը և հզորացնելով հակակոռուպցիոն նախաձեռնությունները և արդարադատության համակարգի ու քաղաքացիական ծառայության կատարողականը:

Նոր վարկավորումը հաջորդում է թույլ կառավարման և կոռուպցիայի դեմ 2018 թ. անցկացված համատարած բողոքի ակցիաներին, որոնց գագաթնակետը խաղաղ և պատմական «թավշյա» հեղափոխությունն էր: Նորընտիր կառավարությունը, զինված փոփոխության իրականացման հզոր մանդատով, առաջադրեց հնգամյա բարեփոխումների հավակնոտ ծրագիր, որի նպատակն է մրցակցության բարելավումը և տնտեսական աճի խթանումը՝ միաժամանակ բավարարելով ժողովրդի՝ լավ կառավարման, թափանցիկության բարձրացման, հաշվետվողականության և արդյունավետ հանրային ծառայությունների պահանջները:

«Սույն գործառնությամբ սահմանվում է կառավարման առանցքային բարեփոխումների, սկզբնական քայլերի առաջնահերթությունը, որոնք մի շարք ոլորտներում հիմք են ստեղծում երկարաժամկետ բարեփոխումների համար», - ասում է Սիլվի Բոսութղոն, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը: «Այն խարսխված է կառավարության 2019-23 թթ. ծրագրի և Բանկի 2019-23 թթ. Երկրի հետ գործընկերության շրջանակի վրա, որն ընդգծում է կառավարումը որպես փոխհատվող հենք: Դրա առանցքում բարձր ռազմավարական նշանակությամբ, ազդեցությամբ և բարեփոխումների կայունությամբ ոլորտներն են, որտեղ այն կարող է օժանդակել ավելի խորը փոփոխությունների կառուցվածքային տարրերին»:

Շուկայական մրցակցության թիրախավորումն, օրինակ, իրականացվում է պետական աջակցության հսկողական համակարգի ներդրման, հարկային վարչարարության ավելի թափանցիկ և կանոնահենք համակարգի զարգացման, օրենքների և կարգավորումների որակի ու արդյունավետության բարձրացման և արդյունավետ ու ռիսկահենք մաքսային կառավարում սահմանող միջամտությունների միջոցով:

Հարկաբյուջետային կոնսոլիդացմանը և ծախսերի արդյունավետությանն օժանդակում են հարկային վարչարարության բարելավման և հանրային ներդրումների կառավարման ավելի ամբողջական համակարգի ստեղծման միջոցառումները: Հանրային հատվածի կառավարման բարելավումները կամրապնդվեն հակակոռուպցիոն միջոցառումների փաթեթին աջակցմամբ և արդարադատության ոլորտի և քաղաքացիական ծառայության կատարողականի կատարելագործմամբ:

«Բանկի համապարփակ գնահատմամբ պետական աջակցության հսկողական համակարգի բացակայության հարցը վեր հանվեց որպես Հայաստանում առողջ մրցակցության հիմնական խոչընդոտներից մեկը: Պետական աջակցության և խթանների տրամադրման հարցում մրցակցության չեզոքությունը խրախուսող միջոցները դեռևս ներդրված չեն՝ մրցակցային դաշտի համահավասարեցման, շուկա ազատ մուտքի և ելքի խրախուսման և նախկինում որոշ ընկերություններին տրամադրած ոչ պաշտոնական առավելությունների պաշտոնականացված առավելություններով փոխարինումը կանխելու համար»,- ասում է Ժընվիեև Բուողուն, Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավարը:

Համաշխարհային բանկի՝ կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանն ուղղված գլոբալ պարտավորության շրջանակում սույն գործառնությամբ ևս աջակցություն կցուցաբերվի կլիմայի փոփոխության վրա նոր կարգավորումների ազդեցության գնահատմանը՝ կարգավորման ազդեցության գնահատման համակարգի իրականացման շրջանակում: Այսպես, այն քաղաքականություն մշակողներին կտա յուրաքանչյուր նոր կարգավորման՝ կլիմայի վրա ազդեցության քանակական և որակական գնահատմամբ իրազեկ որոշումներ կայացնելու և օրենսդրական ու կարգավորման փաթեթներում կլիմայի փոփոխությանը հարմարվելու և մեղմելու միջոցառումներն արմատավորելու հնարավորություն:

45.8 միլիոն եվրոն (շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլարը) հաստատուն սպրեդով ՎԶՄԲ վարկ է՝ 14.5 տարի արտոնյալ և 25.5 տարի մարման ընդհանուր ժամկետով:

1992 թ. Համաշխարհային բանկին և 1993 թ. ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ հանձնառությունների ընդհանուր գումարը կազմել է մոտավորապես 2,429,734 միլիոն ԱՄՆ դոլար:

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Կարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնով Անորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ Փաշինյան Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում Անի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. Փաշինյան Եվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Բացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասին Ցորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառով Իրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ Թրամփ ՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Մադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. Reuters Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»
Ամենաընթերցվածները