Ճշտում ենք ինֆորմացիան` արդյոք վարչապետին հարց ուղղած ադրբեջանցին անվտանգության ծառայող է, թե ոչ, իսկ վարչապետի հետ հանդիպումը բաց է եղել. Վլադիմիր Կարապետյան

 

Ճշտում ենք այդ ինֆորմացիան, թե արդյոք Միլանում հայկական եկեղեցի ներխուժած և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղած ադրբեջանցի բլոգերը անվտանգության աշխատակից է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Ինչ վերաբերում է հարցերին՝ նախապես չի որոշվում, թե վարչապետի հետ հանդիպմանը հայ համայնքից ովքեր են լինելու, դա ինչպե՞ս է կանոնակարգվել, մուտքն արդյոք ազատ է եղել, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Եկեղեցին հայտարարությունը հրապարակային է արել, մասնակցությունը ազատ էր, այսինքն՝ ցուցակագրում չի եղել: Պարզապես անվտանգության ծառայությունների կողմից համապատասխան ստուգումներ են անցկացվել: Մուտքը ազատ է եղել նախօրոք հրապարակված հայտարարության հիման վրա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը եկեղեցի էր մտել մի ադրբեջանցի, որը ներկայացել էր որպես բլոգեր և հայտարարել էր՝ քանի որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար է, նրանից խնդրում է դադարեցնել պատերազմը:

Նա վարչապետին ասել էր. «Մեզ պատերազմ պետք չէ, ազատեք մեր հողը»:

«Փաստ է, որ Դուք` լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ գտնվում են հայեր, և հարց տվեցիք Հայաստանի վարչապետին: Իմացեք, որ հայը հնարավորություն չէր ունենա մտնել միջոցառման, որտեղ ներկա է Ադրբեջանի նախագահը»,- պատասխանել էր Նիկոլ Փաշինյանը:

Ավելի ուշ «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը հայտարարեց, որ Միլանում հայկական եկեղեցում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղված ադբրեջանցին իրականում անվտանգության ծառայող է։

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները