Ինչու՞ է չեղարկվել Բրեգովիչի համերգը


Նոյեմբերի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված Գորան Բրեգովիչի համերգը տեղի չի ունենա: Այս մասին հայտարարություն է տարածել համերգը կազմակերպող AVM production ընկերության տնօրինությունը։ Նրանք, մասնավորապես, նշում էին, որ Երևանի քաղաքապետարանը Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում կազմակերպում է Գորան Բրեգովիչի բարեգործական համերգը, ինչի պատճառով էլ հետ է վերադարձվել իրենց կողմից կազմակերպված համերգի վաճառված տոմսերի հիմնական մասը: Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ընկերության պրոդյուսեր Վիկտորյա Մալոյանը:


«Դահլիճի 70 տոկոսը վաճառվել էր, իսկ հիմա մնացել է ընդամենը 200 վաճառված տեղ, քանի որ ամբողջությամբ տոմսերի հետ վերադարձ ենք արել: Ահռելի քանակի տոմսերի գումար ենք վերադարձրել: Կարծում եմ՝ վաճառել 2-րդ իվենթ Նոր տարվա միջոցառմանը՝ իմանալով, որ պետք է տեղի ունենա համերգ՝ այնքան էլ ճիշտ չէր, թե քաղաքապետարանի կողմից, թե Բրեգովիչի գործակալների կողմից: Մենք կրել ենք սարսափելի ֆինանսական կորուստներ ու դեռ չենք ստացել հետ կանխավճարը, որովհետև մեղքի մի մասն էլ իրենցն էր, որ մեզ չէին զգուշացրել, որ մի փոքրիկ Երևանում մեկ ամիս տարբերությունով, ևս մեկ համերգ են նախատեսում»,- նշեց Մալոյանը:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ ասաց, որ չի կարող մեկանաբանել իրավիճակը.

«Ըստ էության, Երևանի քաղաքապետարանը ՀՀ կառավարության հետ համատեղ, պայմանավորվածություն է ձեռք բերել Գորան Բրեգովիչին հրավիրելու Հայաստան՝ Ամանորի գիշերը, որպեսզի վերջինս Հանրապետության հրապարակում համերգով հանդես գա»:

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Կարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոն Թրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի» Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է Ողբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացել Բեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքել Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները 4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվել Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին «Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքները Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»
Ամենաընթերցվածները