Օդերևութաբանները Կտրուկ Փոփոխություններ Են Կանխատեսում. Եղանակի Տեսություն
Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում նույնպես նոյեմբերի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
