Այսուհետև իմ նախագահությամբ գործելու է Կանանց հարցերով խորհուրդը. Տիգրան Ավինյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր կանանց հանդեպ բռնության վերացման միջազգային օրն է։
Կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունը մեր օրերում ևս շարունակում է մնալ մարդու իրավունքների ոտնահարման ամենատարածված ձևերից մեկը, որի իրական մասշտաբներն ավելին են, քան բարձրաձայնված դեպքերը։
Տեղեկացնում եմ, որ այսուհետև իմ նախագահությամբ գործելու է Կանանց հարցերով խորհուրդը՝ միտված կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ամրապնդմանը և բոլորի համար բռնությունից զերծ, անվտանգ միջավայրի ապահովմանը»:
