Օգնել գյուղացուն զարգացնել գյուղատնտեսությունը. Իրինդ գյուղում գյուղմթերքի իրացման հարթակ են մշակել (ֆոտո)

Ապրելով գյուղում, իմանալով գյուղի խնդիրները հանգել ենք այն համոզմանը, որ առաջնային խնդիրը արտադրված գյուղմթերքի իրացումն է արժանապատիվ գնով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Irind natural գյուղմթերքի իրացման առցանց հարթակի հիմնադիր Գագիկ Կարապետյանը։

«Խնդիրն այն է, որ գյուղացու արտադրած գյուղմթերքը, մինչեւ վերջնական սպառողին հասնելը, կարող է մի քանի անգամ թանկանալ, իսկ որակի մասով ոչ մի պատասխանատու չկա։ Մեր նպատակն էր ստեղծելմի նախագիծ, որի արդյունքում կլուծվեր գյուղմթերքի իրացման հարցը, իսկ հաջորդ քայլով ցանկանում էինք ստեղծել գյուղում վերամշակող ձեռնարկություններ, ինչի արդյունքում կվաճառեինք վերջնական պատրաստի արտադրանք, ինչը կնպաստեր գյուղում նոր աշխատատեղերի բացմանը»,–նշեց նա։

Գագիկ Կարապետյանի խոսքով՝ նախագիծը հաջողվել է գյուղի երիտասարդության համախմբվածության շնորհիվ. «Բոլորը ունեն իրենց ներդրումը եւ սրտացավ վերաբերմունքը այս ծրագրի նկատմամբ»։

Ապագա անելիքների մասին խոսելիս նա նշում է՝ այս պահին հավաքագրվում են աշխատակիցներ տարբեր արտադրություններում աշխատելու համար. «Շուտով կաշխատի բուսական թեյերի եւ համեմունքների արտադրությունը , հացի եւ խմորեղենի արտադրությունը, բրդի վերամշակման արտադրամասը, որտեղ բուրդը մշակվելու է ձեռքով եւվերջնական գործվածքները լինելու են 100-տոկոսանոց ձեռքի աշխատանք։ Գործարկվում է երշիկների կիսաֆաբրիկատների արտադրամասը։ Պլանավորում ենք, որ գալիք տարվա ընթացքում կունենաք պահեստներ ամբողջ հանրապետության տարածքում, իսկ գյուղի համար շեշտը կդրվի տուրիզմի, այգեգործության եւ անասնապահության զարգացման վրա»։

Հարցին՝ որտեղի՞ց են առաքվում մթերքը, ինչպե՞ս է պահպանվում դրանց թարմությունն ու որակը, Գագիկ Կարապետյանը պատասխանեց. «Մթերքները առաքվում են Իրինդ գյուղից, այս 7 ամիսների ընթացքում արդեն հասցրել ենք ստեղծել մեր համեստ լոգիստիկ կենտրոնը, որտեղ հավաքվում են ամբողջ գյուղմթերքը, տեսակավորվում, փաթեթավորվում եւ իրականացվում է առաքումը, ինչի շնորհիվ կարողանում ենք ապահովել գյուղմթերքի բարձր որակն ու թարմությունը։Հարթակն ունի 2 գլխավոր առաքելություն՝ օգնել գյուղացիներին իրենց արտադրանքը սպառելու հարցում և գնորդներին մատակարարել թարմ և մատչելի գյուղմթերք՝ օժանդակելով գյուղացիներին զարգացնել գյուղատնտեսությունը»։

 

(Լուսանկարում պատկերված է գյուղի այն հատվածը, որտեղ տեղադրվում են հայտարարություններ)

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին
Ամենաընթերցվածները