«Սորոսականները» օգնության կհասնեն Փաշինյանին


«Ռեստարտ»-ի թիմը հայտարարել է նոր նախաձեռնության մեկնարկի մասին, որի նպատակը դատական համակարգի ռեֆորմներն արագացնելն է: Բացի դատական համակարգից, ռեստարտցիներին հանգիստ չի տալիս նաև այն հանգամանքը, որ ուժային կառույցները՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, չեն կատարում իրենց առջև դրված նախաձեռնությունը: Տարակուսելին այս ողջ պատմության մեջ այն չէ, որ ռեստարտցիները խոսել են, այլ այն, որ խոսել են հիմա: Մինչդեռ կրթական բարեփոխումների հարցի վրա մասնագիտացած երիտասարդների խոսելը շատ ավելի տեղին կլիներ, երբ օրվա օրակագային հարցը հենց կրթական բարեփոխումներն էին:

Այն ժամանակ, սակայն, «Ռեստարտ»-ը լռել է: Պետք է նաև նշել, որ այն 20 հազար դոլարը, որն այս երիտասարդները ստացել են Սորոսի հիմնադրամից և որոնց մասին հպարտորեն հայտարարում են, տրվել է նրանց հենց կրթական ոլորտում բարեփոխումներին աջակցելու և ոչ թե ԱԱԾ շենքի դիմաց ցույց կազմակերպելու նպատակով: Իսկ գուցե՞ նպատակները փոխվել են…

Ակնհայտ է, որ սորոսականների մոտ վերջին ամիսներին տեղի է ունենում, այսպես ասած, ուժերի մոբիլիզացիա: Բացի «Ռեստարտ»-ից, բազմաթիվ այլ ՀԿ-ներ, անգամ մարզային հեռուստաընկերություններ, վերջին ամիսներին Սորոսի հիմնադրամից կլոր գումարներ են ստացել՝ դատական համակարգի բարեփոխումների շուրջ քննարկումներ ծավալելու համար: Այս աժիոտաժը կարող է ունենալ երկու բացատրություն: Կամ Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ դատական համակարգը տեղի չի տալիս, որ ուժայինները դեռևս դիմանում են պրեսինգին և իր տոտալ վերահսկողության տակ չեն, փորձում է սորոսականներին մոբիլիզացնելով ստանալ այդ վերահսկողությունը:

Սակայն, կա նաև այլ տարբերակ. այն, որ սորոսականները չեն էլ թաքցնում իրենց ամբիցիաները և նպատակները, իսկ նպատակը ԱԱԾ և ոստիկանության ղեկավարությունը ստանձնելն է: Սա փաստացի մեսիջ է Նիկոլ Փաշինյանին, որ իրենք կարող են էականորեն խանգարել Փաշինյանին, եթե չստանան այդքան բաղձալի պաշտոնները: Նման մոբիլիզացիայի նպատակներից մեկն էլ կարող է լինել ԺՊ-ի դիրքում սորոսականների համար ցանկալի անձանց նշանակման արագացումը…

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները