Նիհարելն ավելի հեշտ է, քան գիրանալը. Սննդաբան Գայանե Շահատունի

Past.am-ը գրում է.

 

Ցուրտ եղանակը որոշակի անհարմարություններ ստեղծելուց զատ նաև թելադրում է նստակյաց կյանք: Արդյունքում հետևանքներից մեկը լինում է գիրությունը:

Ունենալով գենետիկական հակում, շատակերություն կամ համով ուտելիքի հանդեպ թուլություն՝ կանայք սկսում են բողոքել քաշի ավելցուկից:

Հայտնի սննդաբան Գայանե Շահատունին ունի հատուկ մոտեցում բոլոր նրանց համար, ովքեր զանազան ճանապարհներով պայքարում են նվազեցնել իրենց քաշը:

На изображении может находиться: 1 человек, в помещении

Սննդաբանի խոսքը օգնում է գրագետ կերպով հետևել, օրգանիզմից հեռացնել ավելորդ ճարպը, միարժամանակ վարելով առողջ կենսակերպ:

Այս մասին Past.am-ը զրուցել է սննդաբանի հետ:


- Այսօր առավոտյան սոցցանցի ձեր էջում հրապարակել էիք նոր սննդակարգ հումորով հղում անելով հատուկ թոթոլ-մոթոլներին ))) , իսկ թոթոլ տղամարդիկ է՞լ են դիմում ձեզ:


- Հիմա շատ են դիմում, գրեթե կանանց համահավասար: Տասնհինգ տարի առաջ կանայք ինձ մոտ էին գալիս թաքուն ու խնդրում էին, որ ամուսինը չիմանա, հիմա գալիս են ամուսիններով, ընտանիքներով: Ընտանիքով գալիս են հիմանականում երեխաների գիրության պատճառով, որը հիմնականում լինում է շաքարային դիաբետի արդյունքում: Հետևում ենք երեխայի քաշին հատուկ սննդակարգով , ինչպես նաև պարտադիր համագործակցում ենք մանկաբույժի հետ :

- Սննդակարգը գրելուց առաջ պարտադիր ինչ որ հարցումներ կա՞ն որոնց պետք է պատասխանի այցելուն:


- Անպայման հարցնում ենք սեռը, տարիքը, քաշը, հասակը, ունեցած հիվանդությունները, որպեսզի հաշվենք մարմնի քաշի ինդեքսը: Որից հետո նշանակվում է սննդակարգ, ինչպես նաև հաշվի ենք առնում անհատի վարած կենսակերպը, աշխատանքի բնույթը :

- Քաշի նվազեցման համար բացի սննդակարգից էլ ի՞նչ պրոցեդուրաներ են հարկավոր:


- Խիստ պարտադիր պետք է հետևեն քնին` երեկոյան ժամը 11:00-ից մինչև 01:00 մարդու օրգանիզմում արտադրվում է մելոտոնին հորմոնը, որը նպաստում է օրգանիզմի բնականոն նյութափոխանակությանը: Կարելի է ասել սա հաջողության 50 տոկոսն է: Խորհուրդ եմ տալիս անպայման ունենալ առողջ քուն օրգանիզմը վերականգնելու համար:

- Սեզոնի հետ կապված սեզոնային ի՞նչ սննդամթերք կառաջարկեք բոլորին:


- Սեզոնային բանջարեղեն` կաղամբի տեսակներ, գազար, բազուկ, դդում: Մրգերից ցիտրուս, ընդեղեն: Օգտվեք այն մրգերից ու բանջարեղենից, որոնք սեզոնային են: Պետք չէ վարունգ, լոլիկ քանի որ, ոչ սեզոնային բնամթերքը, կարող է նույնիսկ վնասակար լինել: Ինչպես նաև չենք մոռանում կաթնամթերքի ու մսամթերքի մասին, ցանկալի է ստանալ դրանց անհրաժեշտ օրական չափաբաժինը, ներդաշնակ ու առողջ օրգանիզմ պահելու համար:

- Կա նաև մյուս ծայրահեղությունը, մարդիկ կան, որոնք ջանք չեն խնայում գիրանսլու համար ու չի ստացում: Նույնիսկ բողոքում են ասելով, որ ամբողջ օրն ուտում են:


- Այդ երևույթը կա և ասեմ, որ նիհարելը ավելի հեշտ է քան գիրանալը: Այդպիսի խնդիրով մարդիկ առաջին հերթին պետք է անցնեն բժշկական հետազոտություն, հնարավոր է լինի վահանաձև գեղձի, մակերիկամի խնդիր: Եթե պատասխանատու ֆունկցիան չաշխատեց նորմայի սահմանում կլինեն այդպիսի խնդիրներ, այդ իսկ պատճառով մինչև սննդաբանին դիմելը հարկավոր է դիմել բժիշկ մասնագետին, որն էլ կուղղորդի այցելուին, ավելի գրագետ նպատակին հասնելու համար:

- Ձմռանը մեր օրգանիզմը վիտամինների բավարար քանակ չի ստանում սնունդի միջոցով, կողմ ե՞ք բիոհավելումներ ստանալուն:


- Եթե մարդը անրհրաժեշտ քանակի վիտամինների համար այդքան ուտի ստամոքսը կպայթի (ժպտում է), հետևաբար անհրաժեշտ ու կարևոր է վիտամին D, օմեգա, B խմբի անհրաժեշտ չափաբաժին ստանալը, որը սակայն չի կարելի անել ինքնուրույն, անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի կամ սննդաբանի հետ, քանի որ յուրաքանչյուր օրգանիզմ ունի իրեն առանձնահատուկ պահանջները:

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին
Ամենաընթերցվածները