Ժողովուրդը զիջումների պատրաստ չէ. կարծիք


Ես չգիտեմ, թե Արցախյան հակամարտության բանակցային գործընթացն ինչպիսին է հիմա, ինչ են խոսում ու քննարկում, բայց, վստահաբար, որևէ զիջման կողմնակից չեմ: Եթե մեր պայմանավորվածությունը խաղաղության համար զիջումներով է, ես՝ որպես զինվոր մարդ, դեմ եմ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԱՍԱԼԱ-ի Վան գործողության հրամանատար Վազգեն Սիսիլյանը:


Սիսիլյանը կարծում է, որ Արցախի հարցը պետք է լուծվի այն տարբերակով, որը ձեռնտու կլինի Արցախին ու Հայաստանին:

«Մենք Արցախի հարցի կարգավորմանն ավելի գրագետ ենք վերաբերվում: Եթե հարկ լինի, մեր պատասխանն էլ կլինի կոշտ ու կլինի հենց ժողովրդի կողմից: Ես՝ որպես անհատ, պատրաստ չեմ ոչ մի սանտիմետր հող զիջելու: Կարծում եմ՝ ինձ հետ շատերը համաձայն կլինեն: ժողովուրդը զիջումների պատրաստ չէ: Իսկ վարչապետը ժողովրդի կամքը պետք է իրականացնի: Մարդիկ իրենց երեխաներին բանակ են ուղարկում, կյանք են դնում, պայքարում են»,- նշեց նա:

Սիսիլյանն ասում է, որ Ալիևի խոսքերին մեծ արժեք չի տալիս. «Նա պատերազմի մասին անընդահատ խոսում է, որ համոզի ինքն իրեն ու իր ժողովրդին, որ կարող են հաղթել: Հնարավոր է՝ Ադրբեջանը փորձի նորից պատերազմի միջոցով հարցեր լուծել: Այդ դեպքում մենք պատրաստ ենք առաջ գնալ: Դատարկ խոսքերն ինձ համար ոչինչ են»:

Նա նշեց, որ պաշտոնական հարցազրույցներին ու մեկնաբանություներին այնքան էլ չի հետևում. «Փաշինյանի հայտարարությունները չեմ ուզում մեկնաբանել: Ես չեմ լսում, ինձ հայտարարությունները չեն հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է այն, ինչ կատարվում է գետնի վրա: Մեր զինվորն իր դիրքում է, մի քայլ ետ չի գնում, իսկ կարևորը հենց սա է»:

Մեզ հետ զրույցում Սիսիլյանը նաև պատմեց, որ ապրում ու աշխատում է Երևանում, բայց շատ հաճախ է լինում Արցախում. «Հաճախ եմ գնում Արցախ: Ուղղորդում եմ այն ընկերներիս, ովքեր փորձում են որևէ կերպ աջակցել մեր զինվորներին: Միասին տարբեր զորամասներում ենք լինում»:

Նրա խոսքով՝ այսօր մեր բանակի վիճակը ավելի լավ է, քան տարիներ առաջ էր. «Հիմա սահմանից, երբ վերադառնում եմ, միտքս հանգիստ է լինում: Բացարձակ վստահություն ունեմ մեր 18 տարեկան զինվորի հանդեպ: Ես այդ զինվորների մեջ տեսնում եմ ինձ: Նրանք նվիրած են իրենց հայրենիքն»:

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Թրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic» Ես ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Ողբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրում Էրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտը Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ը Ռուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական Ասիայում Ֆրանսիայի մի շարք շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվի Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ Հայտարարություն Կիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականը Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավոր
Ամենաընթերցվածները