Տասը մարդու մահվան գործով դեռևս մեղադրանք չի առաջադրվել, որովհետև չեն կարողանում. Գևորգ Կոստանյան


ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը չի մեկնաբանում մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց, Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն այս տարվա փետրվարին իրեն առաջարկել են Գլխավոր դատախազի պաշտոնը, եթե նա համաձայնի ցուցմունք տալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ։

Արդյոք իրեն իշխանություններից նոր պաշտոնի առաջարկներ եղե՞լ են՝ NEWS.am-ի հարցին նա նույն պատասխանը տվեց. «Չեմ մեկնաբանում»։

Դիտարկմանը, որ հեղափոխությունից հետո ինքը պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին, Կոստանյանն արձագանքեց. «Ես հայտարարել էի, որ եթե Նիկոլ Փաշինյանի սկզբունքները և նպատակներն ազնիվ են, եթե դրանք ուղղված են երկրի բարօրությանը, ապա ես իր կողքին կանգնած եմ»։

Կոստանյանի խոսքով՝ հիմա ինքը չի կարծում, թե դրանք ուղղված են երկրի բարօրությանը. «Իհարկե ոչ։ Կարծում եմ, որ տրամագծորեն հակառակն է»։

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Կոստանյանի նկատմամբ հնարավոր հետախուզում հայտարարելու մասին, առաջարկել էր սպասել 48 ժամ, որից հետո քննարկել այդ հարցը։

«Ես Սասուն Խաչատրյանի հետ երբեք չեմ խոսել։ Եվ վստահ եմ, որ երբեք չեմ էլ խոսելու։ Սասուն Խաչատրյանին ես չեմ ցանկանում մեկնաբանել: Թող ինքն իրեն մեկնաբանի, իր յուրաքանչյուր ասածի հետևանքները: Ծանոթ չեմ իր հայտարարությանը և չեմ էլ ցանկանում լսել»,– ասաց Գևորգ կոստանյանը։

Անդրադառնալով Մարտի 1–ի գործով իրեն առաջադրված մեղադրանքին՝ Կոստանյանն ասաց. Մարտի 1-ի» գործ ասելով մենք նկատի ունենք տասը մարդու մահվան փաստերը։ Տասը մարդու մահվան գործով դեռևս մեղադրանք չի առաջադրվել, որովհետև չեն կարողանում։ Չեն կարողանում բացահայտել, և այս բոլոր քրեական գործերի քննությունը ուղղված է հենց նրան, որ ցույց տան իրենց անկարողությունը՝ բացահայտելու տասը մարդու մահվան գործը»։

Կոստանյանը նշեց, որ ՌԴ–ից Հայաստան կվերադառնա, երբ ավարտվեն իր պայմանագրային պարտավորությունները՝ հաջորդ տարվա մայիսին։

Ավելի վաղ հաղորդվել է, որ քննչական մարմինը որոշել է մեղադրանք առաջադրել Գեւորգ Կոստանյանին եւ հաշվի առնելով այն, որ նա գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, նրան ներկայանալու համար տրամադրել է 48 ժամ: Ի պատասխան՝ Կոստանյանը ԶԼՄ-ների միջոցով հայտարարել է, որ անպայման կվերադառնա, սակայն դա կանի ավելի ուշ:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները