Զոհրաբ Մնացականյանը կարևորել է ԼՂ հիմնախնդրի հարցում ՀԱՊԿ երկրների համաձայնեցված մոտեցումների պահպանումը


Աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 27-ին մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին՝ իր ելույթում կարևորելով միջազգային բոլոր հարթակներում ՀԱՊԿ անդամ-պետությունների կողմից ԼՂ հիմնախնդրի առնչությամբ համաձայնեցված մոտեցումների պահպանումը:


Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նիստի օրակարգում են եղել ՀԱՊԿ շրջանակներում և միջազգային հարթակներում անդամ-պետությունների փոխգործակցությանը, արտաքին քաղաքականության համադրմանը, միջազգային ու տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին ու մարտահրավերների հակազդմանն առնչվող հարցեր։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել Սիրիայում ստեղծված իրավիճակին։

«Ողջունելով նիստի մասնակիցներին՝ նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Ղրղզստանի իր գործընկերոջը՝ ՀԱՊԿ-ում հաջող նախագահության և նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար և հայտնեց Հայաստանի աջակցությունը Կազմակերպությունում Ռուսաստանի առաջիկա նախագահության առաջնահերթություններին: «Հայաստանը շարունակելու է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ հետագա բարելավման և ամրապնդման, ինչպես նաև կառույցի միջազգային հեղինակության բարձրացման և արդի իրողություններին համապատասխանեցնելու ուղղությամբ գործադրվող ջանքերին»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:

Անդրադառնալով կառույցի շրջանակներում անդամ-պետությունների համագործակցության հայկական կողմի տեսլականին՝ նախարար Մնացականյանը առանձնահատուկ ընդգծեց արտաքին քաղաքականության համակարգմանն առնչվող հարցերի շուրջ միջազգային հարթակներում դաշնակցային համագործակցության զարգացումը:


Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ խաղաղության համար բարենպաստ միջավայր ձևավորելու և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների առկայության պայմաններում առավել քան արդիական է մնում ռազմատենչ և ատելության հռետորաբանությունից, անվերահսկելի սպառազինությունների մրցավազքից հրաժարվելու, ինչպես նաև հակամարտության շփման գծում լարվածության թուլացման համար հավելյալ միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը։

Նախարար Մնացականյանը կարևորեց միջազգային բոլոր հարթակներում ՀԱՊԿ անդամ-պետությունների կողմից ԼՂ հիմնախնդրի առնչությամբ համաձայնեցված մոտեցումների պահպանումը:

ԱԳ նախարարը նաև անդրադարձավ Սիրիայի հյուսիս-արևելք Թուրքիայի ներխուժմամբ ստեղծված իրադրությանը՝ առանձին մտահոգություն հայտնելով ազգային և կրոնական փոքրամասնությունների վիճակի վերաբերյալ: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է հումանիտար օգնություն ցուցաբերել բարեկամ սիրիական ժողովրդին՝ ի շահ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հաստատման: Հարկ է նշել, որ նախարարների կողմից նիստի արդյունքում ընդունված «Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերի մասին» ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ նախարարները անդրադարձ կատարեցին Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը։

Մասնակիցները նաև հավանության արժանացրեցին ՀԱՊԿ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին, ՀԱՊԿ ՀԱԽ կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին և ՀԱՊԿ մարմինների ընթացակարգի կանոններում փոփոխություններ կատարելու մասին ՀԱՊԿ ՀԱԽ որոշումները: ՀԱՊԿ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին ՀԱԽ որոշումը մանավորապես վերաբերում է ՀԱՊԿ ԳՔ նշանակման, վերջինիս լիազորությունների վաղաժամ դադերացման ընթացակարգերի հստակեցմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները