ԱԺ-ն ուսումնասիրում է մեդիա դաշտը կարգավորող օրենսդրությունը


ՀՀ Ազգային ժողովն ուսումնասիրում է հայկական մեդիա դաշտը կարգավորող օրենսդրությունը՝ այն ժամանակակից աշխարհի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Այս մասին նոյեմբերի 27-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը:


«Նոյեմբերի 26-ին Եվրոպայի Խորհրդի Հայկական մեդիա դաշտի կարիքների գնահատման ծրագրի կլոր-սեղան քննարկմանը ներկայացրել եմ ՀՀ օրենսդիր մարմնի առաջ կանգնած մարտահրավերները մեդիա ոլորտի կարգավորման բնագավառում։ Քննարկումը նվիրված էր Հայկական մեդիա դաշտի կարիքների գնահատման զեկույցի ներկայացմանը։ Ելույթիս ընթացքում անդրադարձել եմ ՀՀ-ում մեդիա դաշտի խնդիրներին, նշել, որ գլխավոր մարտահրավերն է նպաստել մեդիա դաշտի ինստիտուցիոնալ կայացմանը, ինչը ենթադրում է հասարակության վստահության բարձրացում լրատվամիջոցների հանդեպ։ Եվս մեկ կարևոր առաքելություն է լրատվամիջոցների դերը իշխանության և մասնավոր հատվածի թափանցիկության ու հաշվետվողականության ապահովումը»,- գրել է Բեղլոյանը:

Պատգամավորը նշել է, որ մարտահրավերների շարքում է այն հանգամանքը, որ հայկական մեդիան ազատ է, բայց ոչ անկախ։

«Անդրադարձել եմ մեդիա ոլորտը կարգավորող օրենսդրությանը և լրատվամիջոցների աշխատանքը կարգավորելու, բայց խոսքի ազատության և ժողովրդավարության սահմանը չանցնելու անհրաժեշտությանը։ Ամբողջ աշխարհում մարտահրավերներ են կեղծ լուրերը, քաղաքականապես ուղղորդվող տեղեկատվությունը, հանրային շահին հակառակ գործող մեդիան, և, Հայաստանը աշխարհի անբաժան մասը լինելով, առնչվում է այս մարտահրավերներին։ Հանդիպման կազմակերպիչներին և մասնակիցներին տեղեկացրի, որ այժմ Ազգային ժողովը ուսումնասիրում է մեդիա դաշտը կարգավորող օրենսդրությունը, որը պետք է համապատասխանեցվի ժամանակակից աշխարհի պահանջներին: Շնորհակալություն հայտնեցի Եվրոպայի խորհրդին նման կարևոր հետազոտություն իրականացնելու համար, որը կօգնի շահագրգիռ կողմերին տեսնել օրենսդրական բացերը, որը ևս կօգնի գտնել դրանք արդյունավետ վերացնելու լավագույն ճանապարհները»,- նշել է նա:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները