Զելենսկին չեղարկել է Հայաստան այցը. նա կմեկնի Ադրբեջան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 16-17-ին պաշտոնական այցով կմեկնի Բաքու: Այս մասին հայտնում է ДС-ն՝ վկայակոչելով Левый берег-ին:
Նշվում է, որ այցելության օրակարգը դեռ չի հաստատվել նախագահի աշխատակազմի կողմից:
Ի սկզբանե որոշված է եղել, որ Վլադիմիր Զելենսկին կայցելի նաև Հայաստան և Վրաստան, սակայն Թբիլիսիի բողոքի ցույցերի պատճառով Ուկրաինայի նախագահը բավարարվել է միայն Ադրբեջան այցելությամբ: