Քաղաքապետարանին 14 «ԿամԱԶ» նվիրած ՍՊԸ-ի տնօրենը 2015-ին հեռախոսի ապառիկը չի վճարել և հայտնվել է դատարանում. Tert.am


Երևանի քաղաքապետարանին 14 «ԿամԱԶ» նվիրած ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Մանիջոյանը 2015 թվականին 123 հազար դրամ արժողությամբ հեռախոսի ապառիկը չի վճարել և հայտնվել է դատարանում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետարանին 10 հատ MK-1541-14 (ԳԱԶ) աղբատար, 2 հատ KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48 աղբատար և 2 հատ KO440B1-01 2 ԿամԱԶ-65115-3081-50 նվիրած՝ 2019 թվականին գրանցված «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի հիմնադիրները Սամվել Մանիջոյանն ու Նարեկ Ասատրյանն են։


Դատական-տեղեկատվական համակարգից Tert.am-ը տեղեկանում է, որ «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի հիմնադիրներից Սամվել Մանիջոյանը 2015 թվականին «ԱրմենՏել» ՓԲ ընկերությունից ապառիկով գնել է Nokia 603 հեռախոս և գումարը չի վճարել։

«ԱրմենՏել» ՓԲ ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Սամվել Մանիջոյանի:

Դատարանի կողմից որոշում է կայացվել բռնագանձել 123.872 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար, ինչպես նաև 2.478 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, ընդամենը` 126.350 ՀՀ դրամ:

ՊԵԿ տեղեկագրից էլ Tert.am-ը տեղեկացավ, որ Ընկերությունը, չնայած նրան, որ դեռ չունի մեկ տարվա կյանք, բայց 2019-ի առաջին եռամսյակի կտրվածքով 1000 խոշոր հարկատուների ցանկում 104-րդ տեղում է և վճարել է 364 մլն 875 հազար դրամ հարկ:

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները