Նիկոլ Փաշինյանի մոռացած 4 «քուանշերը»


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ինքն իր աշխատանքի ընթացքում մշտապես առաջնորդվել է վարչապետ Փաշինյանի հիշատակած «Հիսուսի բարդույթով»: Բանն այն է, որ ընդդիմադիր Փաշինյանն այս հայտարարության հետ դժվար թե համաձայներ: Դեռևս ՀԱԿ խմբակցության պատգամավոր լինելով՝ Փաշինյանը քարը քարին չէր թողնում գլխավոր դատախազի պաշտոնին հավակնող Դավթյանից բողոքելով, որ վերջինիս մասին տեղեկատվությունն անգամ գուգլում չկա, որ նրա կենսագրության մի շարք կետեր հարցեր են առաջացնում, որ նա փաստացի չի ընդունում Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստը: 2017 թվականի հուլիսին արդեն ի պաշտոնե գլխավոր դատախազ Դավթյանին Փաշինյանը քուանշ էր հայտնում, այն էլ չորս հատ: «Քուանշը տերմին է, որն օգտագործվում է բլոտ խաղում՝ դիմացինի ասածը կասկածի տակ դնելու համար: 4 դրվագով քուանշ ունեմ հայտարարելու: Մարտի 1-ի մասին քուանշ՝ պարոն գլխավոր դատախազին: Ասում եք՝ կատարվում են անհրաժեշտ գործողություններ Մարտի 1-ի սպանությունների բացահայտման, դրանց կատարած անձանց մեղադրանքները հիմնավորելու համար ապացույցներ ձեռք բերելու համար: Ուզո՞ւմ եք ասել, որ որեւէ գործողություն եք կատարում: Ցույց տվեք քննչական գործողության մասին մի ապացույց, այդ հերթապահ նախադասությունն արտասանող արդեն երրորդ գլխավոր դատախազն եք: Բոլոր զոհերը՝ բացառությամբ զինվորական Տիգրան Աբգարյանի եւ ոստիկան Համլետ Թադեւոսյանի, քրեական գործում բնորոշված են որպես զանգվածային անկարգությունների մասնակցիներ: 3 ցուցարար սպանվել է չերյոմուխա զենքից, այդ զենքն օգտագործել է ընդամենը 5 ոստիկան, նրանց անունները մամուլում էլ են հրապարակվել»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Երկրորդ «քուանշը» վերաբերում է «Սասնա ծռերի» ու Սեֆիլյանի եւ մյուսների գործով ամբաստանյալների՝ ընտանիքներին տեսակցելու արգելքին: Երրորդ «քուանշը» Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ էր: Վերջին «քուանշը» վերաբերում էր Արթուր Սարգսյանին՝ «Հաց բերողին»:


Ինչպես երևում է, Փաշինյանը մոռացել է այս բոլոր քուանշերը, անգամ Մարտի 1-ին վերաբերվողը, հակառակ դեպքում՝ դժվար թե այսօր Դավթյանը Մարտի 1-ը բացահայտողների շարքում լիներ: Հայաստանի հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընտրված է «հին Հայաստանի խորհրդարանի կողմից, ճիշտ նույն Հայաստանի ու նույն Ազգային ժողովի կողմից, որն ընտրել է նաև ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին: Սակայն, այն նույն խորհրդարանի կողմից ընտրված ՍԴ նախագահի դեմ գործեր փնտրելուն զուգահեռ «նոր Հայաստանում վերջին մի քանի ամիսների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը պարգևատրվել է երկու անգամ. ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ հուլիսի 5-ին, վարչապետի առաջարկով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Վարչապետի միջնորդությամբ՝ նախագահը հրամանագիր է ստորագրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին։ Չմոռանանք նաև, որ հենց նույն Դավթյանն էր 2018-ի ապրիլին դիմում Արա Բաբլոյանի գլխավորած Ազգային ժողովին՝ այդ ժամանակ պատգամավոր, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու պահանջներով:

 

Դավթյանը «Հիսուսի բարդույթով» չի առաջնորդվել, սակայն նա պետք է Փաշինյանին: Միևնույն ժամանակ, եթե Մարտի 1-ի գործը վերջնականապես տապալվի, Փաշինյանը առաջին հերթին զոհաբերելու է հենց Դավթյանին՝ վերհիշելով իր բոլոր «քուանշերը»:

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին
Ամենաընթերցվածները