48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել համաքաղաքացուն դանակահարելու համար


ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեղադրանք է առաջադրվել 48-ամյա տղամարդուն:


2019 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ին սահմաններում, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ դեմքի ձախ կեսի, աջ և ձախ ազդրերի ստորին երրորդների առաջային մակերեսների՝ ստորադիր մկանների վնասում, աջ ծնկահոդի դրսային մակերեսի, ձախից այտային շրջանի ու աջ ծնկահոդի դրսային մակերեսի, աջ և ձախ ազդրերի ստորին երրորդների առաջային մակերեսների՝ ստորադիր մկանների վնասում և ձախ ականջախեցու վերին եզրի, ձախից այտային շրջանի կտրած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ՝ ծնված 1977 թվականին:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչը՝ ծնված 1971 թվականին, 2019 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, իր ծանոթի՝ նույն քաղաքի՝ 1977 թվականին ծնված բնակչի հետ, վերջինիս բնակարանում ալկոհոլ են օգտագործել, որի ժամանակ անձնական հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, ինչի ընթացքում 48-ամյա տղամարդը, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, սեղանին դրված դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել ծանոթի մարմնի տարբեր մասերին և դեմքի ձախ կեսի շրջանին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ դեմքի անջնջելի այլանդակմամբ:


Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1971թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Վթար՝ Արմավիրում. «BMW»-ն 20 մետր գլորվել է ձորը, վիրավորներ կան Բոլոր թեմերից էլ միացել են, բնական ընթացքով գնում ենք․ Բագրատ Սրբազան Վաղը՝ համազգային հանրահավաք Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատված Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ» Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ողբերգական դեպք․ Նուբարաշենի նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ Հայտնաբերվել է մոլորված երեխան․ ՆԳՆ փրկարար ծառայություն Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»
Ամենաընթերցվածները