Հապճեպությունը հիմք է տալիս ենթադրել, որ ինչ-ինչ նպատակ են հետապնդում. Դավիթ Գալստյան

Հունիսի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկվել է Հաշվեքննիչ պալատի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Խոսքը օրենքի 16-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին է, որով սահմանվում է, թե ովքեր կարող են դառնալ պալատի անդամ:

Գործող օրենքի համաձայն պալատի անդամ կարող են դառնալ նվազագույնը 5 տարվա աուդիտի աշխատանքային ստաժ ունեցող, Հաշվեքննիչ պալատում նվազագույնը 3 տարի աշխատանքային ստաժ ունեցող կամ պալատի աշխատակազմում բարձրագույն պաշտոն կամ գլխավոր պաշտոնների առաջին խմբում նվազագույնը 4 տարվա աշխատանքային ստաժ կամ հանրային ֆինանսների կառավարման ոլորտում նվազագույնը 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք, որից առնվազն 5 տարին՝ ղեկավարի պաշտոնում:

Առաջարկվող նախագծով, փաստորեն, փորձ է արվում հանել 5 տարվա պահանջը, այն հիմնավորելով որպես՝ հնարավոր թեկնածուների շրջանակը լայնացնելը և մնացած պահանջներին համահունչ դարձնելը:

Նախագծի քննարկմանը մասնակցել է նաև ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար, ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Գալստյանը:

Orer.am-ը փորձեց պատգամավորից պարզել, թե արդյո՞ք առաջարկն ընդունելի է եղել իրենց համար և առհասարակ ինչ դիրքորոշում ունի խմբակցության ղեկավարն այս հարցի մասին:

- Պարոն Գալստյան, Ձեր համար ընդունելի՞ են առաջարկվող փոփոխությունները:

- Իհարկե՝ ոչ: Ասեմ ավելին՝ ես նիստի ժամանակ բարձրացրեցի այն հարցը, թե ինչու է Սահմանադրության դրույթը քննարկվում միայն ֆինանսաբյուջետային հանձնաժողովում, մինչդեռ, պետք էր նաև այն պետաիրավական հանձնաժողովի հետ քննարկել, կամ համատեղ նիստ գումարել: Հույս ունեմ, որ ամենայն հավանականությամբ հարցը կքննարկվի նաև պետաիրավական հանձնաժողովում: Ես բարձրաձայնեցի նաև, թե ինչո՞ւ է հանվում 5 տարվա ցենզը, և ինչո՞ւ են պայմանները մեղմացվում, քանի որ հաշվքեննիչ պալատն այն մարմինն է, որի անդամները պետք է խիստ մասնագիտացված լինեն և համապատասխանեն գործող չափանիշներին:

- Ինչո՞ւ, առհասարակ, այս հարցը դարձավ քննարկման առարկա:

- 2017 թվականին է ընդունվել օրենքը և հասկանալի չէ, թե ինչու է այն դարձել քննարկման առարկա, առավել ևս՝ նման հապճեպ ձևով: Հոկտեմբերին տեղի է ունենալու Հաշվեքննիչ պալատի անդամների ընտրությունը, և այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ ամենայն հավանականությամբ իշխանությունները ցանկություն ունեն օրենքը համապատասխանեցնել իրենց կողմից հովանավորվող անձանց: Ու թեև նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ դրա նպատակը ավելի լայն շրջանակների համար հնարավորություն ընձեռելն է, սակայն, մեր կարծիքով իրական պատճառն այլ է:

- Կա՞ ուսումնասիրություն, թե այս պահին օրենքի ներկայիս պահանջներին համապատասխանող քանի մասնագետ կա Արցախում:

- Մենք նաև այդ հարցն ենք բարձրացրել: Ի պատասխան նախագծի, հեղինակները նշեցին, որ ուսումնասիրության արդյունքում են նման եզրակացության հանգել, բայց այդպես էլ մեզ որևէ հիմք չներկայացվեց: Եթե զուգահեռներ անցկացնենք 6-րդ գումարման ԱԺ-ի կողմից Արցախի նախագահի թեկնածուի վերջին 10 տարին Արցախում ապրելու, ԱՀ-ում գրանցված լինելու սահմանադրական պահանջը հանելու հարցին «դեմ» քվեարկելու քայլի հետ, ապա, ստացվում է, որ նախկինում նույնանման պահանջին դեմ եղած քաղաքական ուժերը այսօր այս կամ այն անձին համապատասխանեցնելու համար սահմանադրական պահանջները նվազեցնելու նախադեպ են ստեղծում:

Այնուամենայնիվ, այս նախագիծը ձայների երկու «դեմ» և երեք «կողմ» հարաբերակցությամբ ընդունվեց: Այն կքննարկվի նաև հունիսի 30-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում, որի ժամանակ մենք առիթ կունենանք ավելի լայն ասպեկտով անդրադառնալ այս հարցին: Ամեն դեպքում՝ այս հապճեպությունը հիմք է տալիս ենթադրելու, որ այն ինչ-ինչ նպատակ է հետապնդում, ինչը մեզ համար ընդունելի չէ:

Մեր կարծիքով պետք է պաշտոնների անձնագրերի պահանջները ոչ թե նվազեցնել, այլ՝ ընդհակառակը թողնել նույնը կամ բարձրացնել, որպեսզի պաշտոն զբաղեցնելու հավակնություններ ունենան բարձր անձնային և մասնագիտական ունակություններ ունեցող անձիք:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան Այսօր Չեռնոբիլի աղետի 38-րդ տարելիցն է Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել
Ամենաընթերցվածները