«Ամեն ժանրում էլ կարող ես պատշաճ ներկայանալ». Անահիտ Կիրակոսյանը անակնկալներ ունի

Past.am-ը գրում է.

Սուսիկի կերպարով դերասանական կարիերան սկսած Անահիտ Կիրակոսյանը ընդունվեց հեռուստադիտողի կողմից: Սկիզբը խոստումնալից էր, այսօր դերասանուհին ունի իր երկրպագուների հավատարիմ խումբը, որոնք էլ արդեն նրան կարող են հետևել յութուբյան ալիքով:

Դերասանուհին մանրամասները ներկայացրեց Past.am-ին:

 

- Ի՞նչ նոր նախագծով է զբաղված Անահիտ Կիրակոսյանը:

- Նոր նախագիծը կոչվում է MIX SHOW, որը կազմված է չորս մասից, կարելի է ասել ունի չորս պատուհան: Գաղափարը առաջացավ սուրճի սեղանի շուրջ մեր երեք ընկերուհիների զրույցից` Անահիտ Կիրակոսյան, Զարա Մանուչարյան, Ջուլիա Մկրտչյան: Առաջին փորձնական նկարահանման համար հյուրը ես եմ եղել, որից հետո կհուրընկալենք հայտնի սիրված անձանց: Հավատում եմ, որ այն դուր կգա մեր հետևորդներին, քանի որ ֆորմատով խիստ տարբերվող է:

- Ձեզ թատրոնում եք ավելի լավ ինքնադրսևորում, թե՞ հեռուստաշոուների ժամանակ:

- Թե թատրոնում, թե սերիալում, թե գեղ.ֆիլմում կարելի է գտնել ինքնադրսևորման ձև ու յուրովի հանդես գալ, կարևորը սիրով զբաղվես քո ընտրած գործով ու հանդիսատեսի համար լինես ծայրահեղ անկեղծ:

- Թատրոնում ի՞նչ չկա , որը դերասանները փնտրում են սերիալների ու շոուների մեջ:

- Առհասարակ սխալ է թատրոնը համեմատել շոուների հետ ու մտածել դերասանը ինչ է փնտրում: Երկուսի մեջ էլ կարելի է ինչ որ բան գտնել և օգուտ քաղել: Ամեն ժանրում էլ կարող ես պատշաճ ներկայանալ ու հոգևոր առումով տալ և վերցնել:Похожее изображение

 

- Հեռուստաշոուների համար դերասանը պիտի նաև երգի, պարի, դուք ավելի շատ խոսքն եք կարևորում թե՞ ...

- Եթե կատակերգական ժանրի է այո պիտի երգի, պարի, ուրախանա, սակայն և կարևորի գրագետ խոսքի գործածումը, իսկ եթե լուրջ բնույթի հարցերի քննարկմանը պիտի մասնակցես, բնական է, որ առաջնահերթությունը կտրվի խոսքին ու վերլուծական մտքին:

- «Stend up» ժանրում նույնպես ներկայացաք, այդտեղ դերասանի բացվելու, անկեղծանալու հնարավորությունը շա՞տ է:Похожее изображение

- «Stend up»-ում իհարկե անկեղծանալու, բացվելու հնարավորությունը շատ է, սակայն պետք է մեծ պաշար ունենաս, ասելիքդ բովանդակությամբ պիտի իրական կյանքին համահունչ լինի, կամ քեզ հետ պատահած լինի, որ անկեղծությունդ երևա, որ քեզ հավատան:

 

- Հումոր, երգիծանք, բազում կանացի կերպարներ մարմնավորած Անահիտ Կիրակոսյանը իրեն փորձելու է նաև ...

- Անահիտ Կիրակոսյանը իրեն փորձելու է անակնկալներ մատուցողի դերում, նոր MIX SHOW-ի ընթացքում ամենատարբեր իրավիճակներում, կփորձենք հանրությանը ներկայանալ նորովի, անսպասելի:

- Կա՞ խաղընկեր ումից նաև սովորել եք:

- Խաղընկեր ումից սովորել եմ իմ վարպետն է, իմ ուսուցիչը` Դավիթ Հակոբյանը:

- Այն դերը, որին սպասում եք ...

- Իմ երազանքն է խաղալ Եվգենի Օնեգինի «Տատյանա»-ն:Похожее изображение

 

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Տաջիկստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է Բարսելոնային և դուրս եկել կիսաեզրափակիչ Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը․ ահազանգ Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գրոհի պատճառով սահմանված սահմանափակումները ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Երկրաշարժ՝ Թուրքիայում 1,5 տարեկան տղան 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել Թուրքիայի կոչը՝ Իրանին
Ամենաընթերցվածները