«Պատահել է, որ ինձ ասված մի բառից մինչև հոգուս խորքը վիրավորվել եմ ու լաց եղել». Անի Քոչարյան

Past.am-ը գրում է.

Դերասանուհիներ կան, որոնց աշխատանքային խիտ գրաֆիկը նրանց ավելի կենսունակ ու գրավիչ է դարձնում: Անի Քոչարյանը քսանվեց տարի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմից իր կերտած կերպարներով ծափերի է արժանանում ու դրական փոխադարձ էներգիայով լեցուն առաջ է շարժվում:

Իրեն հատուկ բարյացկամությամբ էլ պատասխանեց Past.am-ի հարցերին:

- Թատրոնում ո՞րն է ձեր սիրելի կերպարը, ում դուք մարմնավորում եք:

- Թատրոնում ամսական խաղում եմ տասից ավելի ներկայացում, որը դերասանի համար քիչ չէ: Բոլոր կերպարներս սիրում եմ, բայց առանձնակի վերաբերմունք ունեմ Գոգոլի «Ռևիզոր», Կարինե Խոդիկյանի «Սիրային քառանկյունի», «Մորգանի խնամին» ներկայացման Նատաշի, Թամար Հովհաննիսյանի «Վեջին կանգառ»-ի Սվետայի հանդեպ:

- Շիրվանզադեի «Մորգանի խնամին» պիեսի արդիականությունը կա՞ մեր օրերում:

- Այո, իհարկե կա մեր օրերում, այն արդիական է մեր իրականության մեջ: Դա այն ներկայացումներից մեկն է, որն անցնում է լիքը դահլիճներով, նաև արդիական լինելու պատճառով: Հիմա էլ մենք օտարամոլ ենք ու մեր կյանքում կան այն բոլոր արատները, որոնք ցույց ենք տալիս բեմում:

- Մշտապես գեղեցկադեմ Անի Քոչարյանին դիտում ենք նաև «Անհասցե ծնվածները» սերիալում, ձեր կերտած կերպարի հետ ընդհանրություն ունե՞ք:

- Ընդհանուր առմամբ ոչ, սակայն մի բան համընկնում է` Նատալին ուժեղ խառնվածքով կին է: Իմ տեսակով ես էլ եմ ուժեղ, չկոտրվող: Ինձ համար դրական առումով չկարողանալ, չստացվել, չի կարելի հասկացություններ չկան: Չ տառը չեմ սիրում, ամեն ինչի հնարավոր է հասնել ձգտելու, պայքարելու արդյունքում: Ամեն ինչ կստացվի, կկարողանաս, կունենաս, եթե նպատակներդ արդար են և ուրիշին չվնասող: Թեև պիտի ասեմ, որ երբեմն թվացյալ ուժեղության հետևում շատ փխրուն, լացկան Անին է թաքնվում: Պատահել է ինձ ասված մի բառից մինչև հոգուս խորքը վիրավորվել եմ ու լաց եղել, ապա մաքրել արցունքներս ու ժպտալով նայել եմ կյանքին:

- Սերիալում երիտասարդ գործընկերներ ունեք, հավանո՞ւմ եք նրանց:

- Պիտի գովեմ նրանց, քանի որ շատ ազնվորեն են մոտենում իրենց գործին: Աշխատասեր են, նպատակասլաց, ուզում են հնարավորինս համոզիչ լինել, որը և ստացվում է:

- Թատրոն, կինո, իսկ կյանքում ընկերների դերը ո՞րն է:

- Ընկերներս, ընկերուհիներս պատահական ընտրված չեն, մենք տարիների պատմություն ունենք, լավ ու վատ օրեր ենք կիսել: Երբեք չեմ զղջացել նրանց վստահելու հարցում:

- Իսկ ձեր մտահոգությունները ո՞ւմ հետ եք կիսում:

- Առաջին հերթին ընտանիքիս անդամների` ամուսնուս և որդուս հետ եմ խոսում, քննարկում:

- Մե՞ծ է ձեր որդին:

- Որդիս` Աբելը 16 տարեկան է, արդեն հասցրել է խաղալ մեկ ներկայացման մեջ: Նա իմ կրկնօրինակն է, իմ խենթ, ամբիցիոզ տեսակի նույնությունը: Աբելն իմ ամենահաջողված ստեղծագործությունն է, կյանքիս թանկ ձեռքբերումը, ումով երջանիկ եմ:

- Որևէ հարցի շուրջ, եթե տրամաբանությունը մի բան է ասում, սիրտը այլ բան է ուզում, որո՞վ եք առաջնորդվում:

- Երիտասարդ տարիքում միայն սրտով, զգացմունքով էի առաջնորդվում, հիմա ավելի շատ տրամաբանությամբ: Ու տեսնում եմ, ու պատրաստ եմ լինում դրանց հետևանքները կրելուն: Տարիքի հետ սիրտը նահանջում է, իր տեղը զիջելով խոհեմությանը:

- Ինչ-որ կարևոր հարց վճռելիս ի՞նչ դեր ունեն կարծիքները:

- Առհասարակ լսում եմ կարծիքներ, սակայն միշտ անում եմ այն, ինչ ինքս ճիշտ եմ համարում: Փառք աստծո դեռ սխալված չկամ: Ուղղակի որոշում կամ վճիռ կայացնելիս խղճիդ ձայնը պիտի լսես, որից նաև տեսակդ, դեմքդ չկորցնես: Սակայն ի վերջո որոշողը մենք չենք, Աստված է որոշում, այս կյանքում մենք կատարողներ ենք, ամեն մեկս իր առաքելությամբ մեր գործ ենք անում ու ըստ այդմ պատժվում կամ պարգևատրվում ենք:

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատված Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ» Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ողբերգական դեպք․ Նուբարաշենի նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ Հայտնաբերվել է մոլորված երեխան․ ՆԳՆ փրկարար ծառայություն Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»
Ամենաընթերցվածները