«Ես չեմ խոսում, բայց աշխատում եմ». Նունե Եսայանը՝ երկար լռության և նոր երգի պրեմիերայի մասին

«Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս» հաղորդման շրջանակներում տեղի է ունեցել երգչուհի Նունե Եսայանի՝ «Երբ հոգիս է երգում» երգի և տեսահոլովակի պրեմիերան։

 

Starnews.am-ը կապ հաստատեց երգչուհու հետ՝ խոսելու ժամանակավոր լռության, կորոնավիրուսի դեմ իր պայքարի և նոր տեսահոլովակի մասին:

«Ես չեմ խոսում, բայց աշխատում եմ», այսպես արձագանքեց երգչուհին, մեր այն հարցին, թե ինչու է նա դադարել հարցազրույցներ տալ և ներկա գտնվել այս կամ այն հաղորդման նկարահանմանը: «Ես և իմ ընկերները, իմ թիմը շարունակում ենք աշխատել: Այսօրվա պրեմիերան դրա վառ ապացույցն է, ինչպես նաև, եթե դուք ուսումնասիրեք իմ սոցցանցերի էջերը, ապա կհասկանաք, որ «լռություն» ասվածը ինձ համար չէ»:

 

-Տիկին Եսայան, արդեն երեք ամսից ավել է մեր երկրում արտգակարգ դրություն է և ինչպես եք Դուք պահում արտակարգ դրության կանոնները: Եվ, եթե թույլ կտաք, երկրորդ հարցը. Ձեր բազմաթիվ կոլեգաներ վերջերս բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության դիմաց՝ պահանջելով պայմաններ ստեղծել աշխատանքի վերադառնալու համար։

 

-Մեր ընտանիքը պահպանում է արտակարգ դրության բոլոր պահանջները, և հետևում ենք պարետատան կողմից սահմանված բոլոր կաննոներին, իհարկե, մշտական տանը չենք լինում, բայց տնից դուրս գալուց պահպանում ենք բոլոր կանոները: Դա դժվար է, բայց եթե օրենքի պահանջն է, ապա պետք է ենթարկվենք, ոչինչ անել չենք կարող։ Իսկ ինչ վերաբերվում է իմ կոլեգաների բողոքի ակցիաներին, ապա ասեմ, որ ես հարգում եմ նրանց ազատ արտահայտման իրավունքը, բայց մյուս կողմից էլ հարցը վերաբերվում է ինչպես իրենց, այնպես էլ շատ շատերի առողությանը: Այս կենտեքստում երևի ոչ մի եզրահանգում ու կարծիք չհայտնեմ, միայն կասեմ, որ կցանկանայի բոլորը աշխատեին ու առողջ լինեին:

 

-Մի փոքր կպատմե՞ք երգի ստեղծման, տեսահոլովակի մասին:

-Մեծ սիրով․  երաժշտության հեղինակը բոլորիս կողմից սիրված Արթուր Գրիգորյան է, խոսքերը՝ իմ լավ ընկերոջը, տաղանդավոր Ավետ Բարսեղյան, ռեժիսորները՝ Ֆրիդա Յորքը և Արման Գևորգյանն են, իսկ օպերատորը՝ Արտյոմ Աբովյան: Գնահատական չեմ ցանկանում տալ, բայց վստահ եմ, որ այս երգը լսելով շատ շատերի հոգին կերգի ու շատերը ամբողջ հոգով կզգան ամեն բառը, երաժշտության ամեն հնչյունը:

 

-Շնորհակալ ենք  հարցազրույցի համար, և վերջում.տեսահոլովակում ձեր ընտանիքի անդամներն են, դա ինչ որ խորհո՞ւրդ է պարունակում, թե՞ ձգտել եք շատ մարդ չներգրավել՝ արտակարգ դրությունից ելնելով:

Իմ ընտանիքն իմ ամեն ինչը՝ իմ հոգին է, իմ հարստությունը... Հոգիս այս դեպքում հենց ընտանիքս է և այդ է պատճառը, որ նրանք են տեսահոլովակի հերոսները:




Ավելին այստեղ․․․

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան Այսօր Չեռնոբիլի աղետի 38-րդ տարելիցն է Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել
Ամենաընթերցվածները