Հայկական թիմերը մեկնարկում են եվրագավաթներում
Այսօր՝ 19:00-ին, «Արարատ-Արմենիան» կանցկացնի Չեմպիոնների լիգայի Որակավորման առաջին փուլի հանդիպումը՝ ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ընդունելով կիպրոսական «Օմոնիային»:
Օգոստոսի 27-ին իրենց ելույթները Եվրոպա լիգայի Որակավորման առաջին փուլում կսկսեն «Նոան», «Ալաշկերտը» և «Շիրակը»:
Նախորդ մրցաշրջանը ամենահաջողն էր հայկական ակումբային ֆուտբոլի համար: Մեր 4 թիմերը միասին վաստակել էին ռեկորդային՝ 2.750 վարկանիշային միավոր:
Հուսանք, որ եվրագավաթային այս մրցաշրջանն էլ ավելի հաջող կլինի մեր ակումբային ֆուտբոլի համար:
Բարի երթ և հաջողություն հայկական 4 թիմերին:
Ավելին այստեղ․․․