Իննա Խոջամիրյանն ու Զիրոյանը ամուսինների կմարմնավորեն Whywomenswomens-ում. Իննան՝ «Վիտամինի» նոր նախագծում ներգրավվելու մասին

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը շուտով կներկայանա իր համար նոր ձևաչափում. նա իր մասնակցությունն ունի «Վիտամին» փրոդաքշընի նոր՝ Whywomenswomens նախագծում:

 

Tert.am Life-ի հետ զրույցում Իննան խոստովանել է, որ նոր ձևաչափում ներկայանալը փոքր-ինչ ռիսկային է:

«Ցանկացած նոր բան միանշանակ ռիսկային է: Ինձ համար աշխատանքային ոլորտում նոր ժանրը նոր տրամպլին է, որը պիտի կարողանամ հաղթահարել, այն էլ` պատվով: Բացարձակապես չեմ առնչվել ժանրին նախկինում, Անհանգստանում եմ շատ, միևնույն ժամանակ, անհամբեր եմ: Ուզում եմ կողքից տեսնել՝ ինչ է ստացվել: Գործող գլխավոր 4 հերոսներից մեկին եմ մարմնավորում: Գունեղ, կենսուրախ, բամբակ-զանգակ աղջկա եմ խաղում,  որին միանգամից շատ եմ սիրել»,- ասաց նա:

 

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասանուհին արտաքին փոփոխության է դիմել, պատճառն այս նախագիծն է: «Արտաքին փոփոխությունների որոշումը  նախագծի դիզայներ, ոճաբան Արայիկ Գաբաջյանինն է: Ամեն դետալ մանրամասն քննարկել ենք, Արայիկը ևս շատ օգնեց կերպարիս կոնստրուկցիան ստեղծելիս, ստեղծած նոր կաղապարի մեջ ինձ ուրիշ մարդ եմ զգում»,- ասաց Իննան:

Իննայի կերպարային գիծը Զիրոյանի հետ, որի հետ նրանց իրական կյանքում էլ սիրավեպ են վերագրում. «Ես և Զիրոյանը ամուսինների ենք մարմնավորում: Կենսուրախ, թեթև, հումորային զույգ է: Ավելին` կվախենամ մանրամասնել, գուցե սցենարային սփոյլ լինի: Բան չմնաց, շուտով կարելի է արդեն դիտել»:

Այն շրջանակներում, որտեղ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իննան ներգրավվել է «Վիտամինի» նոր նախագծում, արդեն սկսել են քննարկումներ, որ Զիրոյանն է նրա համար ճանապարհ հարթել դեպի Whywomenswomens, քանի որ նա այս թիմում ավելի վաղուց էր։

Իննան ժպիտով արձագանքեց այս քննարկումներին. «Հուրախություն, թե ցավոք, չգիտեմ, բայց նման խոսակցություններ չեմ լսել: Մի շատ կարևոր փաստ կա, որն անհրաժեշտ է հաշվի առնել, և որը միշտ անտեսվում է հայ «քննարկիչմերի» կողմից: Նման նախագծերում կա ռեժիսոր, ով դերասանի մեջ առնվազն պիտի պոտենցիալ տեսնի միասին աշխատելու, ի վերջո, կա պրոդյուսեր, որն այս հիերարխիայի գլխին է, ով կամ կտանի քեզ նախագիծ, կամ ոչ: Եվ կա երկրորդ կարևոր փաստը. Զիրոյանը վաղուց womens club-ի թիմում է, իսկ այս նախագիծը womens club-ը չէ: Իսկ առհասարակ, եթե էդպես հեշտ լիներ դերասանի համար «մարդ բերել» նախագիծ, հորեղբորս աղջկան վաղուց սերիալ կտանեի, շատ տաղանդավոր ու ճարպիկ է»:

Women's club-ի թիմի անդամներին Իննան ծանոթ է եղել, թեև նրանց հետ աշխատելու առիթ չի ունեցել: Նրա խոսքով՝ Women's club-ն իր տեսած թերևս ամենահամերաշխ թիմով նախագծերից է:

Իսկ ահա առաջին նկարահանումներից առաջ Իննան բավականին լարված է եղել: «Առաջին նկարահանումները հենց իմ տեսարաններով սկսվեցին: Անձնակազմին մեծապես ճանաչում էի, բայց չէի աշխատել երբևէ: Այնպես էի լարվել, կարծես կյանքումս առաջին անգամ էի նկարահանման հրապարակում: Գուցե նոր մթնոլորտն ու ժանրն էին պատճառը, գուցե դրան գումարվեց շուրջ 3 ամսվա աշխատանքային դադարս ու եթերային ռեգրեսսը: Ինտենսիվ աշխատում ենք ռեժիսորի հետ, ինձ համար նորույթ էր, որ սցենարիստներից մեկը նկարահանման հրապարակում ներկա է. օգնում է ճիշտ բացել հումորային տեքստերն ու գրվածին համապատասխան երանգ տալ դրանց: Մի խոսքով՝ ինչպես ասում են ` Աստված շատ չհամարի, սկիզբս խոստումնալից է»,- ժպիտով ու ոգևորությամբ ասաց Իննան:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
«Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Արգենտինայի նախագահը հայտարարել է, որ մտադիր է աշխատանքից հեռացնել 70 հազար պետական ​​ծառայողի Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Սի Ծինփինն ասել է, թե մարդկության ապագան ինչից է կախված ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Մեթյու Միլլեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 4300 տարեկան եգիպտական դամբարան է հայտնաբերվել  Ըստ վերլուծաբանների, Հայաստանի իշխանությունները կշարունակեն տեղի տալ․ «Փաստ» «Բառարաններում չկան համապատասխան բառեր, որ կարողանամ նկարագրել, թե այս ցավն ինչպիսին է». Տիգրան Բաբիկյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում՝ պայթեցնելով ձեռքի նռնակը․ «Փաստ» «Միանշանակ ասել, որ մեր հասարակությունն անտարբեր է, սխալ է և թյուր կարծիք է ձևավորում»․ «Փաստ» Մինչ իշխանավորները խորշում ու սարսափում են Արցախ բառից անգամ...․ «Փաստ» «Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասով Հայաստանի իշխանությունները բլեֆ են անում, խոսքը հող հանձնելու հերթական ակտի մասին է»․ «Փաստ» Չարագուշակ «մտքեր»՝ Հայաստանի «պատմականացման» մասին. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը կընդունի՞ արծվաշենցիներին. «Փաստ» Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը հատում ծառերը. գարնանը միայն Թումանյան փողոցում հատվելու է շուրջ 160 ծառ. «Փաստ» «Միայն հարկ վճարելը բավարար չէ». ԶՊՄԿ-ի գործունեության հիմնական բաղադրիչներն են բնապահպանական, սոցիալական և կառավարչական մոտեցումները. «Փաստ» Սպանե'լ բոլորին. Մեդվեդևը՝ «Կրոկուսի» ահաբեկչության մեղավորների մասին
Ամենաընթերցվածները