«Կնոջ համար մայրանալն ամենախոցելի հարցերից է». Ելենա Բորիսենկոն` անձնական կյանքի և փոխվելու մասին

Դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հետ Tert.am Life-ի նոր զրույցը թատրոնի, էկրանային գործունեության, անձնական կյանքի, երեխա ունենալու և, իհարկե, իր երկու շան`Լեոնի և Ուլֆի մասին է:

 

-Միշտ ասում եքոր թատրոնի դերասանուհի եքբայց որևէ ներկայացման մեջ զբաղվածություն չունեքՄի՞թե առաջարկներ չեն եղել:

-Ես ինձ համարում եմ թատրոնի և կինոյի դերասանուհի: Կարոտում եմ թատրոնը, բայց իմ «Պատուհան» թատրոնն եմ կարոտում, որը վաղուց գոյություն չունի: Թատրոնում խաղալու առաջարկներ կան, բայց չեմ ընդունում: Խնդիրը շատ ավելի խորն է, քան թվում է: Ցանկացած թատրոնում կան հաստիքային ձևով աշխատող դերասաններ, որոնք դրսից հրավիրյալ դերասանին բացասական են վերաբերվում: Թատրոնների այդ ներքին խոհանոցի հավեսը չունեմ, իսկ անտերպրիզային ներկայացման մեջ խաղալու գաղափար միշտ էլ կա:

 

-Որպես հանդիսատես`հաճա՞խ եք թատրոնում լինում:

-Այո, բայց այդ կարգավիճակն ինձ երբևէ դուր չի եկել: Միշտ ասում եմ, որ թատրոնը դերասանի արվեստ է, որտեղ նա ամբողջական կերպարը վայելելու հնարավորություն ունի: Ֆիլմում դերասանը զրկված է դրանից: Ֆիլմի նկարահանումները կարող են սկսվել վերջին տեսարանից կամ շարունակվել մեկ տարի: Երբ բեմի կողքին ես, բայց բեմում չես, կարոտը շատ ավելի սուր ես զգում:

-Կա՞ ներկայացում, որում կցանկանայիք խաղալ:

- Կա մի ներկայացում, որն ինձ շատ է դուր գալիս: Չեմ ասի, թե որ ներկայացումն է, բայց այնտեղ կնոջ կերպար չկա:

-Մի առիթով ասել եք, որ հեռուստատեսությունը չեք օգտագործում որպես հայտնի դառնալու միջոց, բայց, անկախ դերասանի կամքից, այն հայտնիություն է տալիս, իսկ ի՞նչ է խլում:

-Փողը, հայտնիությունը և իշխանությունը երեք փորձություն են, որոնք արժանապատիվ անցնելուց հետո կարող ես հպարտ ու ինքնավստահ ապրել: Իմ մասնագիտության մեջ այս ամենով ապրողներն աստղային հիվանդությամբ տառապող հայտնիներն են, ովքեր այդ կերպարի հետևում թաքցնում են իրենց բարդույթները: Այդպիսի մարդիկ դիմացինից էներգիա խլելու մեծ վարպետ են: Չնայած ես իմունիտետ ունեմ այդ տեսակի հանդեպ՝ հոգնեցնող են: Հեռուստատեսությունն ինքն իրենով էներգիա խլող դաշտ է: Հեռուստատեսությունում դու ծառայում ես ոչ թե արվեստին, այլ`արտադրությանը: Միայն ճիշտ գիտակցությամբ կարող ես որոշ չափով կանգնեցնել այս գործընթացը:

-Ինչպիսի՞ն է մթնոլորտը «Հարս չկա» սիթքոմում:

-Անվերջ շնորհակալ եմ այն պրոֆեսիոնալ, ջերմ և հոգատար մթնոլորտի համար, որը ստիպում է այս նախագծում չզգալ այդ սպառող ուժը:

-Ելենա, հայտնի կենդանասեր եք: Որտեղի՞ց է գալիս կենդանիների հանդեպ Ձեր մեծ սերը:

-Ամեն ինչ մանկությունից, ընտանիքից, դաստիարակությունից է գալիս: Այս պահին ունեմ երկու շուն`10 տարեկան Լեոնը և 5 տարեկան Ուլֆը: Հետաքրքիր է, որ Լեոնը մարմնով ավելի փոքր է, քան Ուլֆը: Անսպառ ուժ ու ջերմություն եմ ստանում իրենցից, շատ կապված եմ: Երկուսն էլ ինձ համար շատ թանկ են:

-Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ եթե կինը չի մայրանում, հեշտ է չարանում: Ձեր կյանքում նման փուլ եղե՞լ է:

-Երբ ցանկությունները չեն կատարվում, մարդ տեսակը չարանում է: Կնոջ համար մայրանալը ամենախոցելի հարցերից է: Ես շնորհակալ եմ մայրիկիս, որ օգնում է ինձ  գիտակցաբար լուծել նման խնդիրները: Այս թեմայով շատ խոսել չեմ սիրում, քանի որ չգիտեմ, թե ինչ կլինի վաղը: Չեմ ուզում ոչինչ պլանավորել, վաղվա որոշումներս հենց վաղվա օրվա մեջ թող կայանան:

-Հե՞շտ եք ներում այն մարդկանց, ովքեր Ձեզ ցավեցնում են:

-Չեմ կարող առանց ներելու ապրել, միշտ ներել եմ, բայց 2019 թվականի դեկտեմբերին իմ մեջ ինչ-որ բան փոխվեց: Հասկացա, որ ներելով դիմացինիս ողջ խնդրի բեռը վերցնում եմ իմ ուսերին: Ես կարող եմ միայն բաց թողնել, իսկ ներել-չներելը երկնային ուժերի գործն է: Միայն կարող եմ ասել, որ բամբասանքի, բացասականի, չարի հանդեպ իմունիտետ ունեմ, կարող եմ նեղսրտել միայն ինձ հարազատ մարդկանց պատճառով:

-Ինքներդ հաճա՞խ եք դիմացինին ցավեցնում:

-Այս կյանքը սուբյեկտիվ ընկալվող հարթակ է: Քեզ կարող է թվալ, որ մարդու հետ ազնիվ վարվեցիր, բայց իրականում ցավ պատճառես նրան: Շատ թանկ մարդկանց կորցնելուց հետո ես փոխվել եմ: Հիմա կա սահման, որը ոչ ոք չի կարող անցնել: Երբ մարդկանց հետ այդ սահմանները պահելով ես շփվում, ոչ խոցում ես, ոչ էլ խոցվում:

դիտվել է 453 անգամ
Լրահոս
Պորտուգալացի մարզիչները կաշխատեն Նոայի ակադեմիայում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Արգենտինայի նախագահը հայտարարել է, որ մտադիր է աշխատանքից հեռացնել 70 հազար պետական ​​ծառայողի Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Սի Ծինփինն ասել է, թե մարդկության ապագան ինչից է կախված ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Մեթյու Միլլեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 4300 տարեկան եգիպտական դամբարան է հայտնաբերվել  Ըստ վերլուծաբանների, Հայաստանի իշխանությունները կշարունակեն տեղի տալ․ «Փաստ» «Բառարաններում չկան համապատասխան բառեր, որ կարողանամ նկարագրել, թե այս ցավն ինչպիսին է». Տիգրան Բաբիկյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում՝ պայթեցնելով ձեռքի նռնակը․ «Փաստ» «Միանշանակ ասել, որ մեր հասարակությունն անտարբեր է, սխալ է և թյուր կարծիք է ձևավորում»․ «Փաստ» Մինչ իշխանավորները խորշում ու սարսափում են Արցախ բառից անգամ...․ «Փաստ» «Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասով Հայաստանի իշխանությունները բլեֆ են անում, խոսքը հող հանձնելու հերթական ակտի մասին է»․ «Փաստ»
Ամենաընթերցվածները