«The Beatles-ը մի ընտանիք է եղել». Փոլ Մաքքարթնին հերքել է ատելության մթնոլորտում խմբի կազմալուծման մասին լուրերը

Բրիտանական The Beatles լեգենդար ռոք խմբի ստեղծողներից Փոլ Մաքքարթնին հերքել է խմբի կազմալուծման հնարավոր պատճառների մասին լուրերը․ բրիտանական GQ ամսագրին տված հարցազրույցի ընթացքում նա հայտնել է, որ իր համար «չափազանց վիրավորական» են եղել կազմալուծման համար իր հասցեին ուղղված մեղադրանքները։ 

Մաքքարթնին ընդգծել է, որ տարածված այն կարծիքը, թե խմբի կազմալուծման պահին դրա անդամների միջև ատելության մթնոլորտ է եղել, չի համապատասխանում իրականությանը։ Երաժշտի խոսքով՝ The Beatles-ը մի ընտանիք է եղել։

«Իսկ ընտանիքներում վեճեր, տարաձայնություններ լինում են։ Որոշները մի բան են ուզում անել, մյուսներն էլ՝ մեկ այլ բան։ Այդ պատճառով էլ, կարծում եմ, կազմալուծումը նման վեճի հետևանք էր»,- նշել է Մաքքարթնին։ 

Հայտնի The Beatles խումբը հիմնվել է 1960 թվականին։ Դրա կազմում ընդգրկված են եղել Ջոն Լենոնը, Փոլ Մաքքարթնին, Ջորջ Հարիսոնը և Ռինգո Սթարը։ Խմբի կազմում տարբեր ժամանակներում հանդես են եկել Ստյուարթ Սաթքլիֆը, Փիթ Բեսթը և Ջիմի Նիկոլը։ Ընդհանուր խումբը 13 ստուդիական ալբոմ է թողարկել։

Ավելին

 
 
 
դիտվել է 87 անգամ
Լրահոս
Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Տաջիկստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է Բարսելոնային և դուրս եկել կիսաեզրափակիչ Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը․ ահազանգ Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գրոհի պատճառով սահմանված սահմանափակումները ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Երկրաշարժ՝ Թուրքիայում 1,5 տարեկան տղան 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել
Ամենաընթերցվածները