Կորոնավիրուսի դեմ հակամարմինները նվազում են ընդամենը մեկ ամիս անց

«Նոր հետազոտության մեջ հաստատվում է, որ կորոնավիրուսի դեմ հակամարմիններն ընդամենը մեկ ամիս անց նվազում են, և դա կարող է հարված հասցնել աշխարհի՝ պատվաստանյութ գտնելու հույսերին»,- «The Telegraph»-ի հոդվածում նշել է լրագրող Լիզզի Ռոբերթսը:

Ռոբերթսը գրել է. «Փորձագետների համաձայն՝ Covid-19-ի իմունային ռեակցիաների հասկացումը հիմնարար նշանակություն ունի բուժման արդյունավետ մեթոդների և կանխարգելիչ պատվաստանյութի մշակման համար: Եվ եթե հակամարմինները ժամանակի ընթացքում նվազում են, դա կարող է նշանակել, որ պոտենցիալ պատվաստանյութի կողմից ստեղծված իմունիտետը նույնպես կանհետանա, ինչն այն կդարձնի պակաս արդյունավետ կամ կպահանջի կրկնակի իմունիզացիա»:

Նոր հետազոտության մեջ Չինաստանում Նանկինի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները 7 շաբաթվա ընթացքում դիտարկել են կորոնավիրուսի միջին ծանրությամբ 19 և 7 ծանր հիվանդների` Covid-19-ի նկատմամբ իմունային ռեակցիան: Հետազոտողները բացահայտել են, որ հիվանդների մեծամասնության մոտ վարակի դեմ հակամարմիններ են առաջացել, բայց հակամարմինների չեզոքացնող ակտիվության ուժեղ մակարդակ քչերի մոտ է դիտվել, իսկ մոտավորապես 20%-ի մոտ ոչ մի իմունային պատասխան չի դիտվել:

«PLOS Pathogens»-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ հիվանդանոցից դուրս գրվելուց 3-4 շաբաթ անց, առողջացած հիվանդների մոտ հակամարմինների չեզոքացնող ակտիվությունն զգալիորեն նվազել է:

Հարմարվողական ռեակցիաների ժամանակ օրգանիզմը հակամարմիններ է արտադրում, որոնք կապվում են կորոնավիրուսային վարակով հիվանդների Sars-CoV-2-ին: Այդ ռեակցիաների հասկացումը հիմնարար տեղեկատվություն է տալիս բուժման արդյունավետ մեթոդների և կանխարգելիչ պատվաստանյութերի ստեղծման համար:

Լրագրողը նշել է, որ նախորդ՝ Լոնդոնի Քինգս քոլեջի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ հետազոտության 96 մասնակիցների 60%-ը վարակի գագաթնակետում Covid-19-ի նկատմամբ ուժեղ իմունային պատասխան է ունեցել, բայց 3 ամիս հետո այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 17%-ի:

 

 

Արմինե Ոսկանյան

դիտվել է 36 անգամ
Լրահոս
«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Ռաիսին ժամանել է Պակիստան Ջուր չի լինի Իսակովի պողոտայում բախվել են «VAZ»-ն ու «KamAZ»-ը․ «VAZ»-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴ Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը
Ամենաընթերցվածները