«Թթու ջուր» տարածքից Հառիճ գյուղ տանող ճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ»-ը
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Հառիճ գյուղից մոտ 7 կմ հեռավորության վրա գտնվող «Փարոս» հանդամասում:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Մ․)․ վերջինս չի շարունակել ընթացքը խափանված լինելու պատճառով:
Փրկարարները 16 ուղևորի փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են Հառիճ գյուղ: