Ինչպե՞ս են առաջին անգամ ստացել խտացրած կաթ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Խտացրած կաթը կովի կաթի ջրազատված պահածո է։ Միանշանակ կարծիք չկա այն մասին, թե ում է պատկանում խտացրած կաթ ստեղծելու առաջնայնությունը: Ոմանք այս հարցում դափնին տալիս են պահածոների ֆրանսիացի գյուտարար Նիկոլաս Ֆրանսուա Ապպերին: Հենց նա է ուշադրություն դարձրել այն փաստին, որ եթե սննդային հեղուկը հերմետիկ փակվի տարողության մեջ և եփվի, ապա այն կարելի է շատ ավելի երկար պահել: Դա նրան դրդել է նմանատիպ փորձեր կատարել կաթի հետ: Բայց քանի որ ապակե տարողությունները հաճախ են պայթում բարձր ջերմաստիճանից, Ապպերն ի վերջո փորձել է փոխարինել դրանք մետաղականով: Նման կերպ հայտնվել են պահածոները: Գյուտարարը շարուն ակել է փորձեր կատ արել տար բ ե ր սննդամթերքների հետ:

Շուտով նա բացել է իր սեփական խանութը, իսկ նրա արտադրանքը մեծ ժողովրդականություն է վայելել, և 1810 թվականին Ապպերը իր գյուտի համար անգամ մրցանակ է ստացել Նապոլեոն Բոնապարտից: Նույն թվականին լույս է տեսել նաև նրա աշխատությունը, որտեղ նկարագրվում է սննդի պահածոյացման գործընթացը: Ամերիկացի Գեյլ Բորդենը ևս զբաղվել է սննդամթերքի երկարաժամկետ պահպանման հարցերով: Նա ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ եթե եռման ընթացքում կաթին ավելացնում են շաքար, ապա այն դառնում է ավելի խիտ և համեղ: Բայց այդ դեպքում պատրաստման ընթացքում տաքացվող խառնուրդը հաճախ այրվում է և նստում տարողության հատակին և պատերին: Վակուումային թավայի օգտագործումը նույնպես չի օգնել լուծել այդ խնդիրը:

Այնուհետև Բորդենը պարզապես փորձել է սովորական յուղով պատել տարողության հատակն ու պատերը: Նման կերպ 1849 թվականին ստեղծվել է խտացրած կաթի արտադրության առաջին սարքը: Յոթ տարի անց Բորդենը արտոնագրել է իր հայտնագործած՝ շաքարով խտացրած կաթի արտադրության տեխնոլոգիան: Երկու տարի անց նա բացել է խտացրած կաթի առաջին գործարանը: Այդ սննդատեսակը հատկապես հայտնի է դարձել Քաղաքացիական պատերազմի տարիներին, ինչը հետագայում թույլ է տվել Բորդենին բացել ևս մի քանի ձեռնարկություն: Գոյություն ունի խտացրած կաթի պատմության մեկ այլ տարբերակ:

 

Ենթադրվում է, որ այդ սննդատեսակը ստացվել է պատահաբար՝ 1829 թվականին Արգենտինայում: Այդ ժամանակահատվածում երկրում քաղաքացիական պատերազմ է եղել, որն արդեն ավարտին է մոտեցել: Արգենտինայի երկու գեներալ խաղաղության պայմանագիր են ստորագրել միմյանց միջև և տոնակատարություն կազմակերպել ի պատիվ այդ իրադարձության: Դրան նախապատրաստվելիս սպասուհին պատահաբար կրակի վրա է թողել կաթով լի տարողությունը: Բնականաբար, կաթը փչացել է, բայց գեներալներից մեկը, ճաշակելով ուտեստի մնացորդները, հայտարարել է, որ այն շատ համեղ է, որից հետո խտացրած կաթը մեծ ժողովրդականություն է ստացել երկրում:

Ռուսաստանում խտացրած կաթի պատմությունը սկսվել է 1881 թվականից: Այնուամենայնիվ, խտացրած կաթը շատ տարածված չի եղել, և, որպես արդյունք, շուտով փակվել է Օրենբուրգում գործող միակ գործարանը: Ճիշտ է, եղել են նաև մի քանի այլ գործարաններ, որոնք խտացրած կաթ են արտադրել սահմանափակ քանակությամբ: Այս սննդատեսակի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այդ ժամանակ խտացրած կաթը առանձնահատուկ արժեք է ունեցել, ուստի այն տրվել է միայն հիվանդներին և զինվորականներին: Հետպատերազմյան տարիներին սկսվել է խտացրած կաթի զանգվածային արտադրություն ամբողջ ԽՍՀՄ-ում:

Դրա արտադրության համար ավելի ու ավելի շատ գործարաններ են բացվել: Խտացրած կաթ ստանալու տեխնոլոգիական գործընթացը բավականին պարզ է, և այն գործնականում չի փոխվել իր գյուտի ժամանակներից ի վեր: Կաթը մասամբ գոլորշիանում է և խտացվում շաքարով: Ցանկության դեպքում անգամ տնային պայմաններում կարելի է պատրաստել համեղ և սննդարար խտացրած կաթ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավելին

դիտվել է 350 անգամ
Լրահոս
Այսօր Չեռնոբիլի աղետի 38-րդ տարելիցն է Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները