Հայաստան ապրանք ներկրողները ելքը գտել են

Հայաստան ապրանք ներկրող Վարդան Բաբայանը, որը ընդամենը մի քանի օր առաջ է իր բեռը մաքսազերծել, տեղեկություն էր տարածել, որ հագուստը, որը մաքսազերծել է կազմել է 33 կիլոգրամ, որի մաքսազերծման համար վճարել է 102 հազար դրամ, գումարած 15 հազար դրամ բրոքերի ծառայության համար։

«Ընդհանուր 89 կտոր կանացի հագուստ է` առաջ կազմելու էր մոտ 65 հազար դրամ և ես ինքս կանեի մաքսազերծումը առանց միջնորդի: Հսկիչ գները նորմալ են, ձեռք է տալիս բերել ծանր հագուստ օրինակ՝ ջինսե արտադրանք։ Հգ. մեր պետությունը ու տնտեսությունը չի շահի սրանից, քանի որ տնտեսվարողները թուրքական ապրանքի ինվոյս կբերեն Վրաստանից: Չինական ապրանքն էլ Ռուսաստանում կմաքսազերծեն կբերեն։ Ե՛վ ավելի արագ, և՛ ավելի էժան»,- գրել է Վ.Բաբայանը:

Ինչպես ժողովուրդն է ասում՝ ջուրն իր ճանապարհը կգտնի, բայց կարող է այնպես ստացվել, որ դրանից մնացածը տուժեն: Եվ եթե Հայաստան ապրանք ներկրողները սկսեն իրենց բեռը այլ երկրներում մաքսազերծել, կստացվի, որ նոր ընդունված կարգն իրեն չի արդարացնում: Սպասենք իրադարձությունների զարգացմանը, որը նաև խոստանում է ներկրված ապրանքների թանկացում շուկայում: Մեկ այլ վարկածի համաձայն՝ այս ամենից կշահեն տեղական ապրանք արտադրողները, ինչը ևս վատ լուր չէ: Այնուամենայնիվ, դաշտում հագուստի և կոշկեղենի որոշակի գնային փոփոխություններ կլինեն, ինչը հատկապես համավարակով պայմանավորված, ճգնաժամի պայմաններում ցանկալի չէ:

 

Անի Սիմոնյան

 
դիտվել է 225 անգամ
Լրահոս
Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Ռուսաստանը հիմնարար երկիր է Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից. Ալիևը՝ Պուտինին 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ալիևը ժամանել է Մոսկվա Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր
Ամենաընթերցվածները