Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ օրական 5 ժամից պակաս քնելու դեպքում

Կյանքի ժամանակակից ռիթմում, երբ հասկանում ենք, որ 24 ժամը բավարար չէ նպատակների իրագործման համար, առաջին բանը, որը զոհաբերում ենք` քունն է: Բազմաթիվ փորձագետներ և մայրիկներ պնդում են, որ իզուր ենք այդպես վարվում: Osteo Poly Clinic-ի նյարդաբան և սոմնոլոգ Օլգա Բեգաշևան ներկայացրել է քնի պակասի հետևանքները և նշել, թե քանի ժամ լիարժեք հանգիստ է պետք օրգանիզմի վերականգնման համար: Հոդվածի հեղինակը Վալերիա Բարինովան է:

Քնի պահանջը  որոշվում է գենետիկորեն, այն միջինը 5-ից 8 ժամ է կազմում: Որոշ դեպքերում նույնիսկ 10 ժամը համարվում է նորմալ: Քնի հետ կապված խնդիրներն առաջանում են հիմնականում ծեր տարիքում և ավելի շատ դիտվում են կանանց մոտ: 50 տարեկանում անքնությունից տառապում է կանանց գրեթե 40%-ը: 65 տարեկանից հետո քնի խանգարումները չեն սրվում:

Քնի պահանջմունքն ուժեղանում է երեխաների ինտենսիվ աճի շրջանում: Սոմատոտրոպ հորմոնն (աճի հորմոն) արտադրվում է գիշերվա առաջին 1/3-ում: Այն ապահովում է օրգանիզմի աճն ու զարգացումը:

Քունն անհրաժեշտ է վերականգնման, իմունիտետի, աճի, հիշողության համար, և դրա ոչ լիարժեք լինելը կարող է առողջական խնդիրների առաջացման պատճառ դառնալ:

Քնի պակասի դեպքում առաջացող խնդիրները

Քնի պակասի դեպքում դիտվում են գլխացավեր, հիշողության և ուշադրության խանգարումներ, իմունիտետի անկում, աշխատունակությունը նվազում է, տրամադրությունը՝ կտրուկ փոխվում:

Ծանր դեպքերում քնի պակասը հանգեցնում է լուրջ փսիխոզների, անքնության: Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդությունների, սկլերոզների և այլ հիվանդությունների զարգացման ռիսկը մեծանում է: Այսինքն, դրա պակասի պատճառով նյարդային համակարգի բջիջները չեն վերականգնվում:

Քնի պակասը՝կենսառիթմերի կտրուկ խախտման պատճառով, մեծացնում է կյանքի կրճատման հավանականությունը: Այսինքն՝ երկար ապրում  են նրանք, ում կենսառիթմերը ճշգրիտ են: Խորհուրդ է տրվում շվեյցարական ռեժիմին հետևել, այն է՝ ամեն օր նույն ժամին քնել ու արթնանալ:

 

Լուսինե Նալբանդյան

Ավելին

դիտվել է 580 անգամ
Լրահոս
Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Արգենտինայի նախագահը հայտարարել է, որ մտադիր է աշխատանքից հեռացնել 70 հազար պետական ​​ծառայողի Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Սի Ծինփինն ասել է, թե մարդկության ապագան ինչից է կախված ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Մեթյու Միլլեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 4300 տարեկան եգիպտական դամբարան է հայտնաբերվել  Ըստ վերլուծաբանների, Հայաստանի իշխանությունները կշարունակեն տեղի տալ․ «Փաստ» «Բառարաններում չկան համապատասխան բառեր, որ կարողանամ նկարագրել, թե այս ցավն ինչպիսին է». Տիգրան Բաբիկյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում՝ պայթեցնելով ձեռքի նռնակը․ «Փաստ» «Միանշանակ ասել, որ մեր հասարակությունն անտարբեր է, սխալ է և թյուր կարծիք է ձևավորում»․ «Փաստ» Մինչ իշխանավորները խորշում ու սարսափում են Արցախ բառից անգամ...․ «Փաստ» «Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասով Հայաստանի իշխանությունները բլեֆ են անում, խոսքը հող հանձնելու հերթական ակտի մասին է»․ «Փաստ» Չարագուշակ «մտքեր»՝ Հայաստանի «պատմականացման» մասին. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը կընդունի՞ արծվաշենցիներին. «Փաստ» Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը հատում ծառերը. գարնանը միայն Թումանյան փողոցում հատվելու է շուրջ 160 ծառ. «Փաստ» «Միայն հարկ վճարելը բավարար չէ». ԶՊՄԿ-ի գործունեության հիմնական բաղադրիչներն են բնապահպանական, սոցիալական և կառավարչական մոտեցումները. «Փաստ»
Ամենաընթերցվածները