Քեզ բացակա չենք դնի. մեկնարկեց սիրված և ճանաչված ֆուտբոլիստ Լևոն Ղասաբօղլյանի 1-ին հուշամրցաշարը

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում տեղի ունեցավ կյանքից վաղաժամ հեռացած ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի 1-ին հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը և մրցաշարի առաջին հանդիպումները: Մրցաշարին մասնակցում են 8 սիրողական թիմ՝ Հայաստանի լրագրողների հավաքականը, Ֆուտբոլի վետերանների հավաքականը, «Գազպրոմ Արմենիա», Աբովյանի, Գետարգելի, Նոր Հաճնի, Աչաջուրի և Էրեբունու թիմերը: Խաղերը անցկացվում են Օլիմպիական սկզբունքով, զույգերի հաղթողները սեպտեմբերի 21-ին կհանդիիպեն կիսաեզրափակիչներում։ Սեպտեմբերի 26-ին, ժամը 10-ին կկայանա 3-րդ տեղի համար հանդիպումը, իսկ 11․30՝ եզրափակիչը, որին կհաջորդի մրցանակաբաշխության արարողությունը։ Հուշամրցաշարը կազմակերպել են Լևոնի ընտանիքը և ընկերները։ Լևոն Ղասաբօղլյանը կյանքից հեռացել է այս տարվա օգոստոսի 8-ին՝ 34 տարեկան հասակում: «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի կրտսեր որդին «Փյունիկ» ակումբի սան էր, Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում առաջին խաղն անցկացրել էր «Զվարթնոց-ԱԱԼ» թիմի կազմում։ Ավելի ուշ հանդես էր եկել «Արարատ», «Կիլիկիա» և «Ուլիս» թիմերում։ Զուգահեռաբար ընդգրկվել է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել էր էստոնական «Նարվա-Տրանս» ակումբի կազմում, որի հետ դարձել էր Էստոնիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Բոլոր թեմերից էլ միացել են, բնական ընթացքով գնում ենք․ Բագրատ Սրբազան Վաղը՝ համազգային հանրահավաք Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատված Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ» Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ողբերգական դեպք․ Նուբարաշենի նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ Հայտնաբերվել է մոլորված երեխան․ ՆԳՆ փրկարար ծառայություն Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»
Ամենաընթերցվածները