ՀՊՏՀ–ում ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվի կողմից ձևավորված կազմկոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

 

«Ս.թ. հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ռեկտորի պաշտոնում ընտրվել է Դիանա Գալոյանը: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Կառավարությունը հաստատում է ռեկտորի ընտրության արդյունքները, ինչն ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։

Ս.թ․ օգոստոսի 28-ին ՀՊՏՀ գիտական խորհուրդը դիմել է և´ ՀՀ վարչապետին, և´ ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու օրինական ընտրված ռեկտորը մինչ օրս նշանակված չէ պաշտոնում։

Երեկ համալսարանի աշխատակիցները և ուսանողները երթ են իրականացրել դեպի ՀՀ Կառավարություն՝ այս հարցով պարզաբանում ստանալու համար, սակայն մինչ այս պահը ՀՊՏՀ-ն չի ստացել որևէ պատասխան։

 

Տեղեկացնում ենք, որ ՀՊՏՀ կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը՝ մինչև Դ․ Գալոյանի՝ օրենքով սահմանված կարգով ռեկտորի պաշտոնում նշանակումը։

Քաջ գիտակցելով պատասխանատվությունը ուսանողների և մյուս շահառուների հանդեպ և հայցելով նրանց ներողամտությունը՝ հայտնում ենք, որ այս պարտադրված քայլը բխում է նաև ուսանողների շահերից, քանի որ կրթության որակը ենթադրում է կայունություն երկարաժամկետ կտրվածքով։

Միևնույն ժամանակ, ԿԳՄՍ նախարարին և ՀՀ Կառավարության ներկայացուցիչներին հրավիրում ենք համալսարան՝ ծանոթանալու ՀՊՏՀ կոլեկտիվի դիրքորոշմանը»։

 

 

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Առեղծվածային դեպք, գերեզմանների մոտով անցնող գնացքի գծերի տարածքում հայտնաբերվել են մարդկային մնացորդներ Հարավային Կովկասում ամենավատ oդի որակը Երևանում է. ՄԱԿ Անդրեի նախկին կինը նոր հրապարակում է կատարել Միացյալ Նահանգները և Ղազախստանը համաձայնության են եկել 4 միլիարդ դոլարի լոկոմոտիվային գործարքի շուրջ Գոգիդ նստեմ, միրուքդ փիտեմ. ի՞նչ են արժենում ժողովրդին նախընտրական «խոնարհումները». «Փաստ» «Գործում է հետևյալ տրամաբանությամբ՝ կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստան չի լինելու». «Փաստ» Թշնամանքի, ատելության և մանիպուլյացիաների «գեներատորները» բողոքում են դրանցից. «Փաստ» Մուրճով ու «պողպատե մանդատով» հարված պետության իրավական ու պատմական հիմքերին. «Փաստ» Քննիչների «կարած» քրեական գործերը հենց իրենց համար դառնալու են դատավճիռ. «Փաստ» Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա իշխանությունը. «Փաստ» Ինչպե՞ս է լուծվելու հայկական գյուղմթերքի արտահանման խնդիրը. «Փաստ» Երևանում բախվել են «Lexus GX 470»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան տուժածներ Ուկրաինան գիշերը ենթարկվել է ինտենսիվ հրետակոծության. կան զոհեր և վիրավորներ․ Զելենսկի Ասպիրինը կիսով չափ կրճատում է աղիների քաղցկեղի կրկնության ռիսկը․ հետազոտություն Ինդոնեզիայի արևելքում հրաբուխ է ժայթքել․ իշխանությունները տագնապի մակարդակը հասցրել են առավելագույնի ԵՄ-ի նոր պատժամիջոցների փաթեթը չի ներառի Ռուսաստանից նավթի գնման սահմանափակումներ «Մի օր դու կարթնանաս և ոչինչ չես ունենա». Քիմ Քարդաշյանի նախազգուշացումը նախկին ամուսնուն՝ Քանյե Ուեսթին Արարատում «կիր»-ի գործարանում վերամբարձ կռունկին ամրացված երկաթե զամբյուղից 2 աշխատակիցներ ընկել են Ի՞նչ եղավ Հ1 ուղիղ եթերում բանավեճին մասնակցելու իմ առաջարկը. Դավիթ Ղազինյանի արձագանքը Ռոմանոս Պետրոսյանին Լեհաստանը Ուկրաինայի հետ սահմանին օդ է բարձրացրել կործանիչները Հայաստանում կանցկացվի ջրաներկի միջազգային երկրորդ փառատոնը Մկրտչյան փողոցից դեպի Վազգեն Սարգսյան փողոց երթևեկությունը կկազմակերպվի միակողմ Սի Ծինփինը կոչով դիմել է Թրամփին ՃՏՊ Լոռու մարզում․ վիրավորներ կան Յամալն աջակցել է Ռեշֆորդին` «Բարսելոնայի» կազմում նրա առաջին դուբլից հետո
Ամենաընթերցվածները