«Ռազմագերիներին սպանելու համար ՄԻԵԴ-ում կարող է դրվել Ադրբեջանի պատասխանատվության հարցը»

Ռազմագերիներին սպանելու, մարդու իրավունքների խախտումների համար ՄԻԵԴ-ում կարող է դրվել Ադրբեջանի պատասխանատվության հարցը: Այս պարագայում ԶՈՒ-երի ներկայացուցիչները համարվում են պետության գործակալներ և նրանց կողմից կատարված սպանությունները համարվում են պետության սպանություններ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներով ակտիվորեն տարածվող տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են հայ գերիները գնդակահարվում Հադրութում:

Նա նշեց՝ հակամարտությանը մասնակցողի կյանքի իրավունքը չի պաշտպանվում, բայց եթե զենքը վայր դրած վիրավորներ կամ զինծառայողներ են՝ արգելվում է նրանց կյանքի նկատմամբ ոտնձգությունը. «Միտումնավոր գնդակահարելը համարվում է պատերազմական հանցագործություն, որը քրեորեն պատժելի է միջազգային քրեական դատարանի կողմից: Ընդորում, պատերազմական հանցագործությունների առումով գործում է ունիվերսալ իրավազորություն. այսինքն՝ հանցանքի կատարման վայրը նշանակություն չունի: Այս հանցագործությունների պարագայում ոչ միայն կատարողն է պատասխանատու, այլև հրամանատարական կազմը՝ նախ նման հրաման տալու, իսկ հրաման տալու բացակայության դեպքում՝ չկանխելու համար: Քանի որ պետությունը խախտում է միազգային մարդասիրական իրավունքի սովորույթային նորմերը՝ պետության պատասխանատվության խնդիր կարող է դրվել ՄԱԿ-ի, տարածաշրջանայի որոշ կառույցների կողմից և սանկցիաների միջոցով հակազդել ապօրինություններին»,- ասաց իրավաբանը: 

Ըստ Սահակյանի՝ գնդակահարության մասին վկայող տեսանյութի տարածումը 2 նպատակ էր հետապնդում. առաջինը՝ խթանել ներքին վայրագությունները, քանի որ Ադրբեջանի համոզմամբ այն կարող է մարտական գործողությունների ժամանակ առավելություն տալ, և երկրորդը՝ ահաբեկել հայ ԶՈՒ-երի ծառայողներին, հոգեբանական ազդեցություն ունենալ, որպեսզի նրանք խուսափեն մարտի դաշտ մեկնել` տեսնելով ճակատագրերը:

 

Այսօր տեղեկացանք, որ գերեվարված Արեգ Սարգսյանն ու Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին՝ հայտնելով, որ ողջ են: Սահակյանը կարծում է, որ այս իրադարձությունը միանշանակ կապված է Եվրոդատարանում ընթացող գործընթացով, քանի որ երեկ դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց, պահանջել է Ադրբեջանից երաշխավորել գերիների կյանքի անձեռնմխելիությունն ու առողջության իրավունքը. «Հաշվի առնելով, որ շուտով վերջնաժամկետը լրանալու է, Ադրբեջանն այս հումանիտար քայլով ուզում է նյութ գեներացնի ՄԻԵԴ-ին տրամադրելու համար, որպեսզի փորձի փրկել իր միջազգային իմիջը այդ դատական ատյանում: Իսկ մենք 2-3 օրվա ընթացքում մեծ տեղեկատվություն ենք տվել պատերազմական հանցագործությունների և պետական հովանավորության մակարդակում դրանց կազմակերպվածության վերաբերյալ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այլ ռազմագերիներին, արդյոք հայտնի՞ է թե քանի գերեվարված հայրենակից ունենք Ադրբեջանում, Սահակյանն ասաց, որ պաշտոնական տեղեկություն չկա. «Մենք առանձին անձանց շահերի պաշտպանությամբ ենք հանդես գալիս: Հաճախորդների հետ համաձայնեցված համապատասխան փուլում հաղորդագրություններ կներկայացնենք` բացահայտելով նաև անհատական տվյալներ»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով և շուրջ 21 օր է` մարտական գործողություններ են տեղի ունենում ռազմաճակատում: Հայ զինվորները պայքարում են ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և ահաբեկիչների դեմ:

Սոնա Հարությունյան

դիտվել է 36 անգամ
Լրահոս
«Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Արգենտինայի նախագահը հայտարարել է, որ մտադիր է աշխատանքից հեռացնել 70 հազար պետական ​​ծառայողի Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Սի Ծինփինն ասել է, թե մարդկության ապագան ինչից է կախված ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Մեթյու Միլլեր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 4300 տարեկան եգիպտական դամբարան է հայտնաբերվել  Ըստ վերլուծաբանների, Հայաստանի իշխանությունները կշարունակեն տեղի տալ․ «Փաստ» «Բառարաններում չկան համապատասխան բառեր, որ կարողանամ նկարագրել, թե այս ցավն ինչպիսին է». Տիգրան Բաբիկյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում՝ պայթեցնելով ձեռքի նռնակը․ «Փաստ» «Միանշանակ ասել, որ մեր հասարակությունն անտարբեր է, սխալ է և թյուր կարծիք է ձևավորում»․ «Փաստ» Մինչ իշխանավորները խորշում ու սարսափում են Արցախ բառից անգամ...․ «Փաստ» «Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասով Հայաստանի իշխանությունները բլեֆ են անում, խոսքը հող հանձնելու հերթական ակտի մասին է»․ «Փաստ» Չարագուշակ «մտքեր»՝ Հայաստանի «պատմականացման» մասին. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը կընդունի՞ արծվաշենցիներին. «Փաստ» Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը հատում ծառերը. գարնանը միայն Թումանյան փողոցում հատվելու է շուրջ 160 ծառ. «Փաստ» «Միայն հարկ վճարելը բավարար չէ». ԶՊՄԿ-ի գործունեության հիմնական բաղադրիչներն են բնապահպանական, սոցիալական և կառավարչական մոտեցումները. «Փաստ» Սպանե'լ բոլորին. Մեդվեդևը՝ «Կրոկուսի» ահաբեկչության մեղավորների մասին
Ամենաընթերցվածները